Ինչո՞ւ է հայհոյում Սասուն Միքայելյանը2023-02-18 12:13:00
«Հ1»-ի՝ փետրվարի 17-ի եթերը այդ հեռուստաընկերության պատմության մեջ կհավերժանա որպես ամենախայտառակներից մեկը, ինչի պատճառը ԵԿՄ-ն ծնկի բերած ու հեղափոխության շնորհիվ մեծահարուստի վերածված Սասուն Միքայելյանի՝ ուղիղ եթերում հնչեցրած հայոյահախառը հայտարարություններն են դարձել, որոնց միջոցով Միքայելյանը փորձել էր իբր հակադարձել այն մեղադրաքներին, որոնք հնչել ու հնչում են իր հասցեին՝ 44-օրյա պատերազմի ավարտից ի վեր:
Ասում են՝ հայհոյում են անզորությունից: Եվ իսկապես որ այդ խոսքերի ճշմարտացիությունը հաստատեց հենց Սասուն Միքայելյանը՝ իր խայտառակ ելույթով. չունենալով այլ ելք ու այլ միջոց՝ հակադարձելու հատկապես ընդդիմության կողմից իր հասցեին հնչեցվող մեղադրաննքերին, Միքայելյանն անցել է հայհոյանքներին՝ չհասկանալով, սակայն, որ դրանք իրեն ավելի են խոցելու, ինքն ավելի է այդ ամենի հետևանքով խայտառակվելու, քան եթե նույնիսկ հազարապատիկ ավելի շատ ընդդիմությունը նրան քննադատեր:
Սասունի Միքայելյանի վիճակը, իհարկե, նախանձելի չէ, քանի որ հանուն սեփական բարեկեցության սա ոչ միայն ծախել է իր մարտական ընկերների արյունը՝ ժամանակին «հեղափոխություն» կոչված ֆարսն ավելի կարևոր հռչակելով, քան անգամ արցախյան հերոսամարտը, այլև իր հետհեղափոխական վարքագծով այրել է բոլոր կամուրջները՝ դեպի ապաշխարություն տանող:
Այս իշխանությունից հետո ոչ մի իշխանություն չի ընդունելու Սասունին իր գիրկը, նրան չի մեծարելու այլևս որպես արցախյան ազատամարտի մասնակից, առավել ևս նրան չի դիտարելու որպես ԵԿՄ-ն երբևիցե ղեկավարած արժանի մարտիկ,այլ նրա վրա թքելու են բոլորը՝ մեծից՝ փոքր՝ մատնացույց անելով նրա «սապոնվելու» բնատուր տաղանդը՝ հանուն երկու կոպեկ փողի: Իսկ նման մարդկանց առնվազը հանրային դաշտից լիկվիդացնում են արագորեն՝ վերածելով բորոտի:
Ահա այս գիտակցումն է, որ հանգիստ չի տվել Սասուն Միքայելյանին՝ ստիպելով նրան Պետրոսի եթերը վերածել հայհոյախոսության ու անիմաստ ինքնահաստաման սեանսի:
Գ.Մ.
Այս նյութը դիտել են - 867 անգամ