Նոր դեպսան, նոր հնարավորություններ. hուսա՞լ առաջընթաց հայ-ամերիկյան հարաբերություններում
2023-02-21 13:07:00
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինը, որն իր խոսքում ընդգծել է՝ ակնկալում է սերտորեն աշխատել Հայաստանի կառավարության հետ երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ և աջակցել Հայաստանի և հարավկովկասյան տարածաշրջանի խաղաղ ու բարեկեցիկ ապագայի խթանմանն ուղղված ջանքերին:
Հայաստանում ամերիկյան դեսպանների՝ երկրի կյանքում ունեցած դերակատարության վերաբերյալ գիտելիքները շատերի մոտ սահմանափակվում են ինչ-որ մակերեսային պատկերացումներով: Իրականում, սակայն, ամերիկյան դեսպանների ազդեցությունը հատկապես Հայաստանի նման երկրների վրա ուղղակի հսկայական է՝ չնայած շատ դեպքերում չերևացող, իսկ կոնկրետ Հայաստանի դեպքում դժվար է այդ դերակատարությունը թերագանահատել՝ նկատի ունենալով հատկապես այն տարածաշրջանային ակտիվությունն ու Անդրկովկասում ունեցած ազգային շահերը, որ ունի ԱՄՆ-ն ներկա ժամանակամիջոցում:
Մեծ քաղաքականությունը կամ դիվանագիտությունը հնարավորինի արվեստ է, և անարյուն այդ մարտադաշտում հաղթելու շանս ունեն միայն այն երկրները, որոնք կարողանում են տարբեր կենտրոնների շահերի համադրման միջոցով հասնել իրենց համար կենսական խնդիրների լուծմանը:
Ցավոք, Հայաստանի մերօրյա իշխանությունները, ի տարբերություն ասենք թուրք-ադրբեջանական տանդեմի, այս հարցում բնավ չեն փայլում, քանի որ բացի այն, որ չունեն բավարար մտավոր պոտենցիալ՝ ներկայիս գերբարդ աշխարհաքաղաքական ժամանակահատվածում դրսևորելու առավելագույն ճկունություն, չունեն նաև կայուն տեսլական այն մասին, թե ինչպիսի երկիր են ցանկանում ունենալ ապագայում, ինչ են կառուցում, ինչ են ուզում:
Ինչ խոսք՝ դժվար թե որևէ մեկը կասկածի տակ առնի ՀՀ-ում նորանշանակ դեսպանի մասնագիտական կարողությունները՝ նկատի ունենալով հատկապես նրա անցած ճանապարհն ու կուտակած դիվանագիտական փորձը:
Հարց է առաջանում՝ իսկ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ինչպիսի՞ն է, ո՞վ է այդ կարևորագույն ֆիգուրը, որից շատ իմաստներով կախված է Հայաստան-ԱՄՆ երկխոսության արդյունավետությունը:
Լիլիթ Մակունց անուն-ազգանունը աշխարհի դիվանագիտական հանրույթին կամ մասնագիտական շրջանակներին ինչ-որ բան հուշո՞ւմ է, ինչի՞ մասին է այն: Ոչնչի, քանի որ ի տարբերություն ամերիկյան դեսպանի ԱՄՆ-ում Հայաստանի դեպսանը ոչ մի դիվանագիտական փորձ էլ չունի, այլ ընդամենը հանդիսացել է անգլերեն դասվանդող մանկավարժ, ասենք սլավոնական համալսարանում՝ ընթացքում անդամկցելով «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը: Արդյունքում այսօր ԱՄՆ-ում հայկական համայնքը շատ իմաստներով անտեր է մնացել՝ ստիպված ականատես դառնալով, թե ինչպես է Մակունցը սպասարկում թուրքերի շահերը ռեզիդենտ երկրում՝ հալածելով ազգային ուժերին:
Դեսպան Թվինը հաստատապես երրորդ երկրի շահեր չի սպասարկելու Հայաստանում, ուստի չափազանց կարևոր է լինելու այն, թե որքանով հայաստանյան իշխանությունները կգտնվեն ճկուն մեզ համար այս գերբարդ իրավիճակում վաստակելու ԱՄՆ-ի իրական աջակցությունը: Ցավոք սրտի, գրեթե չկան հիմքեր՝ պնդելու, որ այս հարցում ՔՊ-ական իշխանության մոտ ինչ-որ բան կստացվի:
Այս նյութը դիտել են - 728 անգամ