Սիրիան կարող է լիարժեք կործանվել. Քերի 2016-02-22 09:07:00
Սիրիայի գոյությունը կհայտնվի սպառնալիքի տակ, եթե Բաշար Ասադի կողմնակիցներն ու ընդդիմությունը չկարողանան հրադադարի հասնել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Քաղաքական լուծումն ավելի լավ է, քան մշտական փորձերը՝ գտնելու ռազմական լուծում, որը կարող է հանգեցնել Սիրիայի լիարժեք կործանման»,- ասել է Քերին։
Քերին նաև հերթական անգամ նշել է, որ հակամարտությունը չի կարող է լուծվել Բաշար Ասադի իշխանության պահպանմամբ։