Դրսից պատին են սեղմում թշնամուն, ներսից նրա պահա՞նջն է կատարվում.Նատաշա Պողոսյան
2023-02-23 00:10:00
Դրսից պատին են սեղմում թշնամուն, ներսից նրա պահա՞նջն է կատարվում։ 
 Իրավիճակ է փոխվել, ուշքի գանք, մենք ունենք մեծ ձեռքբերում. Հաագայի միջազգային դատարանը երեկ «միջանցքը» բացելու արդար որոշում է ընդունել...Մեզ մնում է հետևել, թե իր ստեղծած սարդոստայնից ինչպես է դուրս գալիս Ալիև կոչվածը, երբ մեծ եղբայրն էլ կողքին չէ։
Իշխանությունները ժամանակավոր են, այսօր կան, վաղը չկան, մոռացության պետք է տալ իշխանական բոլոր տեսակի տարաձայնությունները, իսկ «Հայրենիք» գերագույն արժեքի կողքին մի՞թե տեղ ունի արտաքին թշնամու որևէ պահանջի իրականացում...
Ադրբեջանի «միապետին» շատ ավելի ձեռնտու կլիներ ճանապարհը բացեր Վարդանյանին պաշտոնանկ անելուց հետո, որ մեծամտեր, թե իր պահանջն է կատարվել։
Երբ Արդարադատության միջազգային դատարանը որոշում է ընդունել` պարտավորեցնելով Ադրբեջանին բացել «Լաչինի միջանցքը», ապա Ալիևը, առանց որևէ նախապայմանի, պետք է բացի Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։
Այս նոր իրավիճակում պետք է կանխել թշնամուն հաճոյանալու ստորացուցիչ քայլը` Վարդանյանի պաշտոնանկությունը, հակառակ դեպքում` պիտի ենթադրել, որ «մեր ներսում» են ցանկանում ազատվել Վարդանյանից, այն էլ` թշնամու օգնությամբ։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 732 անգամ