Անիմաստ ոգևորություն
2023-02-23 01:12:00
Երեկ ՄԱԿ -ի Հաագայի դատարանի կայացրած վճիռը ընդհամենը ժամանակավորապես զսպեց ադրբեջանի սպասվող հարձակումը Արցախի և Հայաստանի վրա։ 
Զարմանալի է որոշ մարդկանց և այսպես կոչված կուսակցությունների ոգևորությունը և սա հաղթանակ համարելը։
Խորհուրդ կտամ նորից ուշադիր ընթերցեն այդ փաստաթուղթը որտեղ ադրբեջանցիների կողմից շրջափակված ճանապարհը անհապաղ բացելու վճիռ կայացնելու փոխարեն, գրվել է՝ «ադրբեջանը պարտավոր է ապահովել մարդկանց և տրանսպորտային միջոցների անխափան երթևեկությունը երկու կողմի վրա». սա ընդհամենը ցանկություն է ոչ իմպերատիվ վճիռ, էլ չեմ ասում գազատարի փակման փաստը ծաղրական ձևով անտեսելը, եթե այս ձևակերպումների մեջ այդ մարդիք տարբերություն չեն տեսնում, ապա քաղաքականությամբ զբաղվելու իրավունք չունեն։
Այ հենց այսպիսի ողորմելիների միջոցով են մեր հասարակությանը ապուշացնում։
Սպասեք տեսնենք քանի օրից կբացեն և Հայաստանի կողմից հերթական ինչ զիջման շնորհիվ, կամ կբացե՞ն ընդհանրապես։
Այնպես որ անիմաստ մի ոգևորվեք։
Սա ևս մեկ անգամ ապացուցում է այն տեսակետը որ նվաստացածին ընդհամենը խղճում են, փափուկ բարձ են դնում որ հեշտ մորթեն։

Արամազդ Զաքարյան

Այս նյութը դիտել են - 624 անգամ