Փետրվարի 23-ը օրն է բոլոր այն տղամարդկանց, ովքեր ծառայում կամ ծառայել են բանակում կամ այլ ուժային կառուցում
2023-02-23 01:27:00
Մինչ Սովետական Միության փլուզումը փետրվարի 23-ը՝ Կարմիր բանակի օրը, տոնվում էր որպես Տղամարդանց տոն: Մինչ օրս էլ, սակայն, սովետական բանակում ծառայած վետերանները գնում են «Հաղթանակ» զբոսայգի և ծաղիկներ ու ծաղկեպսակներ դնում Հայրենական պատերազմում զոհվածների «Անհայտ զինվորի գերեզմանի» անմար կրակի մոտ:
Ընդունված էր համարել, որ 1918թ. փետրվարի 23-ին Կարմիր գվարդիայի ջոկատներն առաջին անգամ հաղթանակ տարան կայսերական Գերմանիայի դեմ: Հենց այդ առաջին հաղթանակներն էլ դարձան «Կարմիրբանակի ստեղծման» հիմքերը:
1922 թվականին այդ օրը պաշտոնապես հայտարարվեց Կարմիր բանակի օր: Ավելի ուշ ԽՍՀՄ-ում փետրվարի 23-ն սկսեցին նշել որպես Խորհրդային բանակի և ռազմածովային նավատորմի համազգային օր:
Խորհրդային միության փլուզումից հետո այդ օրը վերանվանվեց Հայրենիքի պաշտպանի օր: Որոշ մարդկանց համար փետրվարի 23-ը, այնուամենայնիվ, օրն է բոլոր այն տղամարդկանց, ովքեր ծառայում կամ ծառայել են բանակում կամ այլ ուժային կառուցում:

Lusine Harutyunyan

Այս նյութը դիտել են - 1006 անգամ