Կարեն Անդրեասյանը ոչնչացնում է դատական համակարգը2023-02-24 12:48:00
Նախկինում թունդ միշիկականի համբավ ունեցած, իսկ այսօր արդեն Նիկոլ Փաշինյանի թևի տակ հանգրվանող Կարեն Անդրեասյանի գլխավորած ԲԴԽ-ն նոր նախագիծ է առաջարկում, որով հեշտացվում է դատավոր դառնալու ընթացակարգը: Իշխանությունները, ակնհայտրոեն ելնելով սեփական քաղաքական հաշվակներից, որոշել են Հայաստանում դատավոր դառնալու պրոցեսն ու դրա համար անհրաժեշտ չափորոշիչները պարզեցնել, հեշտացնել՝ սարքելով դրանից խաղուպար:
Ինչպես հայտնի է, իր ելույթներում խոսելով անկախ դատաիրավական համակրագ կերտելու անհրաժեշտութան մասին՝ Փաշինյանը հաճախ է խոսում դատավորների բարեկցության հարցը պետական բյուջեի հաշվին հիմնավորապես լուծելու իր մտայնության մասին՝ վստահեցնելով, որ եթե դատավորները բարձր աշխատավարձ ստանան, ապա շատ ավելի արդյունավետ կաշխատեն: Մինչդեռ իրականությունն այն է, որ դատավորների աշխատանքի արդյունավետության աստիճանը կախված է ոչ թե ստացվող աշխատավարձից (նրանցից ոչ ոք հացի չի ման գալիս), այլ՝ ունեցած պրոֆեսիոնալ հատկանիշներից:
ԲԴԽ-ն, առաջարկելով պարզեցնել դատավոր դառնալու պրոցեսը, նպատակ ունի՝ համակարգը լիարժեքորեն կախվածության մեջ գցելու քաղաքական իշխանություններից:
Բանն այն է, որ ՔՊ-ի քաղաքական թիմում շատ լավ հասկանում են, որ սահմանելով բարձր չափորոշիչներ՝ իրենք չեն կարողանալու լուծել իրենց գերխնդիրը՝ հլու-հնազանդ դատական համակարգ ունենալու հարցը, ուստի խնդիր է դրված՝ համակարագը յուրայիններով լցնելու՝ «Պոլի փետ լինի, մերը լինի» կործանարար սկզբունքով:
Սրա հետևանքով չնայած իշխանությունները գուցե հաջողությամբ կլուծեն իրենց խնդիրը, բայց էապես կտուժեն քաղաքացիները, քանի որ մարդիկ ուղղակի կզրկվեն արդարութան հասնելու իրենց բնատուր իրավունքից՝ խնդիր, որ տասնամյակներ ի վեր առանց այն էլ սուր է արտահայտված մեզանում, բայց որն այդպես էլ մնում է անլուծելի պրոբլեմ: Պարզ է, որ եթե դատավորի մակարդակը ցածր է, ապա նրա կայացրած որոշումներն էլ չեն կարող արդարութան մարմնավորում լինել:
Կարեն Անդեասյանն ակնհահտորեն թքած ունի արդարության մասին հանրային պատկերացումների վրա, քանի որ շատ լավ հասկանում է, որ իրեն ԲԴԽ նախագահի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը չի դրել՝ հանրային շահը սպասարկելու համար, այլ նշանակել է՝ ամրապնդելու սեփական իշխանությունը, որը, ինչպես հայտնի է, հիմնված է նախևառաջ համակարգային տգիտության ու քաոսի վրա:
Գ.Մ.
Այս նյութը դիտել են - 1089 անգամ