«Գողցողների» դարաշրջանը սկսվել է չգիտեմ երբ, բայց դեռ չի ավարտվում։
Մարդկային տեսակը բազմատեսակ է։ Բոլորը գողանալու հակում ունեն։ Ամեն ինչ գողանում են, անկախ նրանից , որ չունեն այդ գողոնի կարիքը։ Բառիս ամենաուղիղ իմաստով։
Անգամ Հայրենիքդ են գողանում , բարությունդ գողանում են իրենց սխալ պահվածքով, ստիպված չարանում ես։
Սերդ և հարգանքդ են գողանում , ստիպված ատում ես։ Մեծ ախոռժակով փորձում են ծամած հացը գողանալ բերանիցդ։ Ամեն ինչ են գողանում։
Մարդ տեսակդ են ուզում գողանալ , որ նմանվես իրենց։
Մեծ հույսերով բանկային հաշիվներդ են գողանում, սակայն նեղսրտում քո հեռատեսությանը ծանոթ չլինելու պատճառով։ Թասիբդ են ուզում գողանալ , որ իրենց նման փալաս դառնաս, բարոյականություն են ուզում գողանալ , որպեսզի իրական բոզից , բարոյական երևան ։
Բաներ կան , որ հնարավոր չէ գողանալ ։
Ապրեք նրանով , ինչ ունեք և ով կաք։ Պարզապես մեկ-մեկ նայեք երկնքին ։
Վերևում Աստված կա «հարգելի գողցողներ»։
Արսեն Արշակյան
Այս նյութը դիտել են - 1450 անգամ