Կրկնվող արտահայտությունը շատ ավելի ատելություն էր` ուղղված «այդ մեկին», քան ցավակցություն զոհվածների հարազատների հանդեպ
2023-03-01 13:34:00
Երբեմն ինձ խնայելով` ոմանց չեմ ուզում լսել։ Այս անգամ մարտի 1֊ի զոհերի հիշատակին Հայաստանի վարչապետի` մի քանի րոպեանոց խոսքը լսեցի։
Զարմացած եմ, երբ իմ մոտավոր հաշվարկով նա իր ելույթում 18 անգամ գործածեց «մարտի 1» կամ «մարտի 1֊ի զոհեր» արտահայտությունը։
Եթե հարցնող լինի` ինչու՞... Պատասխանը կա։ Նա ինքը բացերես ժխտում, մերժում էր մեկին, ով առնչվում էր այդ դեպքի հետ։ Կրկնվող արտահայտությունը շատ ավելի ատելություն էր` ուղղված «այդ մեկին», քան ցավակցություն զոհվածների հարազատների հանդեպ։
Հետո մտածում էի` արցախցիները քարի՞ց են, մենք 18, 28 թե 108 անգամ ի՞նչ բառերով արտահայտվենք, երբ 120 հազարի նետում է գազանի երախը։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 795 անգամ