Միքայել Մինասյանի եղբոր գույժը. Նիկոլ Փաշինյանը չի թարմացնի զգեստապահարանը
2023-03-03 10:25:00
 
Պատասխանելով լրագրողի՝ Սահմանադրական փոփոխությունների ընթացքին առնչվող հարցին՝ Սերժ Սարգսյանի կոստյումը փոփոխության կենթարկվի՞, թե՞ ոչ, վերջինիս փեսա Միքայել Մինասյանի եղբայր Գրիգոր Մինասյանն ասել է, որ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը որոշում է կայացրել պահպանել պետության կառավարման մոդելը՝ միաժամանակ հայտնելով, որ որոշ մարմինների` գործադիր իշխանության կամ վարչապետի լիազորությունների շրջանակի հստակեցման հարցը նախատեսում է քննարկել մարտի վերջին:
Ակնհայտ է, որ այն Սահմանադրական բարեփոխումները, որոնք դեռևս կյանքի չեն կոչվել Հայաստանում, բայց որոնք գործնական փուլ մտցնելուն միտված ջանքեր է գործադրում իշխանությունը, կրելու են զուտ կոսմետիկ, ձևական բնույթ, քանի որ Նիկոլ Փաշինյանին դուր է եկել փոքրիկ բռնապետի այն կարգավիճակը, որ նախատեսել էին իրենց համար նախկինները դեռ նախքան հեղափոխությունը:
Ավելին՝ կա տեսակետ, որ իրականում Հայաստանը խորհրդարանական երկիր դարձնելու գաղափարը եղել է ոչ թե Սերժ Սարգսյանինը, այլ թելադրվել է արևմտյան այն կենտրոններից, որոնց օժանդակութամբ 2018-ին Փաշինյանը երկրում արեց հեղափոխություն՝ անձամբ վայելելու խորհրդարանական կառավարման երկրի վարչապետ լինելու հաճույքը:
Արդեն 5 տարի է՝ Հայաստանը ոչ թե կիսանախագահական կամ նախագահական, այլ խորհրդարանական կառավամամբ երկիր է:
Հարց է առաջանոմ՝ ի՞նչ է տվել կառավարման այս մոդելը Հայաստանին՝ բացի աղետաբեր կորուստներից:
Հարցի պատասխանը կտրուկ բացասական է, ինչը և բնական է, քանի որ փաստն այն է, որ բոլոր այն երկրներում, որոնց կառավարման մոդելը այս տիպին է պատկանում, չափազանց հզոր է գլոբալիստական ուժերի ազդեցությունը, և այդպիսի երկրները հանդիսանում են խոշոր իմաստով խամաճիկային՝ անկախ նրանից, թե աշխարհի որ ծայրում կամ աշխարհամասում են դրանք գտնվում:
Իհարկե, լինել խորհրդարանական երկիր չի նշանակում զրկված լինել զարգացման որևիցե հեռանկարից, բայց պրակտիկան հուշում է, որ կոնկրետ Հայաստանի պարագայում կառավարման այս մոդելը խիստ բացասական ազդեցություն է ունեցել երկրի կյանքում՝ այն զրկելով նախկինում ունեցած փոքրիշատե սուվերենության նշույլներից:
Քանի դեռ այս իշխանությունն է երկրի ղեկին, Հայաստանի վիճակը չի փոխվելու՝ անկախ այն բանից, թե իրեն ուղղված հարցերին Միքայել Մինասյանի եղբայրն ինչպես է պատասխանելու:
Գ.Մ.

 

Այս նյութը դիտել են - 1344 անգամ