Ցավոք հայ կնոջ առաքինի կերպարը փորձում են խեղաթյուրել նեոլիբերալ անառակները, ովքեր ուղղակի ատում են ՀԱՅ ԿՆՈՋ ԱՌԱՔԻՆԻ ԿԵՐՊԱՐԸ2023-03-08 15:04:00
Գեղեցիկ լինել բոլորն են ձգտում, ԲԱՅՑ այն շատ բազմաճաշակ է, իսկ ազնվությունն ու առաքինությունը բոլորին է սազում, հատկապես իմաստուն կանանց համար դրանք նախըտրելի բռենդներ են։
Անկախ համատարած ստից ու դավաճանություններից` դուք ազնիվ մնացեք, հավատացեք` այն նաև վարակիչ է ։
Սիրելի կանայք թող ազնվությունն ու առաքինությունը լինեն առաջնային զարդերը ձեր արտաքին ու ներքին տարբեր աշխարհներում,այն չի ծերանում ,չի կնճռոտվում,չի սպիտակում և այն ձեզ միշտ սազելու է, և ամենակարևորը այննկատելու,սիրելու են բարձր ճաշակ ունեցողները,իսկ մնացածը կարևոր չէ։
Ուզում եմ ,որ բացի հաճելի շպարից ,զարդերից ու գեղեցիկ հագուստներ կրելուց ,կրեք նաև ազնվությունն ու առաքինությունը,մի մոռացեք, որ այն միշտ մոդայիկ է ,սիրված ու գնահատված և հետևաբար կլինեք սիրուն,սիրված,գնահատված ,Իսկ արդյունքում երջանիկ`ամեն օր , որը մեզ համար կլուսանա։
Եկեք սիրենք, շնորհավորենք և գնահատենք միմիանց յուրաքանչյուր օրը որում կապրենք ։
Մի թողեք որ ձեզ շփոթեցնեն.
Երջանիկ լինում են ինքնաբավ ու ազնիվ կանայք , որոնք առաջինը իրենք իրենց հետ են ազնիվ ,իսկ անառակները ոչ ազնիվ են ,ոչ էլ ինքնաբավ ,հետևաբար նաև ոչ էլ երջանիկ....
Մեզ սովորեցրել են կռվել ու պայքարել մեր իսկ ստեղծածի ու արարածի Համար `մեր զավակների,մեր ընտանիքների ու հայրենիքի Համար, որում ապրելու են մեր սերունդները,սիրել , վայելել ու պահպանել նաև մեր ստեղծածն ու մեզ փոխանցվածը։
Արդյունքում այս բոլորը միասին ՀԱՅ ԿՆՈՋԸ անսահման երջանիկ են դարձրել ,որն էլ մեզ դարերով փոխանցվել է ։
Ցավոք հայ կնոջ առաքինի կերպարը փորձում են խեղաթյուրել նեոլիբերալ անառակները, ովքեր ուղղակի ատում են ՀԱՅ ԿՆՈՋ ԱՌԱՔԻՆԻ ԿԵՐՊԱՐԸ։
ԱՅՈ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԵՆԵՎԻՆ ԷԼ ԱՆԱՌԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԷ ՍԻՐԵԼԻ ԿԱՆԱՅՔ...
Այս նյութը դիտել են - 962 անգամ