Քիմ Քարդաշյանը կկարողանա անվտանգ ծննդաբերել
2015-12-04 01:16:00

TMZ ամերիկյան տաբլոիդը հայտնել է, որ այժմ Քիմ Քարդաշյանը կկարողանա անվտանգ ծննդաբերել` բժշկական միջամտությունից հետո:

Ինքը` Քիմը հայտնել է, որ բժիշկներին հաջողվել է «ճիշտ դիրքի բերել» սխալ վիճակում գտնվող իր բալիկին, որը Սբ Ծննդի տոներին մոտ լույս աշխարհ է գալու։: ECV-պրոցեդուրայի միջոցով հաջողվել է երեխային բերել «գլխով ներքև» դիրքի:

Հայտնի է, որ Քարդաշյանն արու զավակ է ունենալու:

Սակայն այժմ Քիմը մրսած է, անկողնային ռեժիմում և հին լուսանկարներ է հրապարակում:

Այս նյութը դիտել են - 2732 անգամ