Երջանիկ և կենսուրախ լինելու համար պայմաններ են ստեղծում, ոչ թե սգավոր դարձնում, հետո էլ առաջարկում, որ ուրախ ապրեն2023-03-09 12:12:00
«Մտահոգություններ կան, որ Լաչինի միջանցքի արգելափակելը ընդամենը ԼՂ-ում էսկալացիայի սկիզբն է». Փաշինյան
Երկրի վարչապետը էսկալացիայի /գրոհ, հարձակում/ մասին է ահազանգում, կինն էլ «մտահոգվում է», որ հայ կանայք դժբախտ են, չեն կարողանում ուրախանալ, երջանիկ զգալ...
Արդյո՞ք ուրախանալու, մեզ երջանիկ զգալու առիթներ ունենք առավելապես այս վերջին տարիներին, երբ երկիր ենք կորցրել, երբ մարդկային մի քանի հազար կորուստներ ենք ունեցել, երբ այս օրերին էլ թշնամու հարձակման ահազանգ են հնչեցնում վերևից...
Նույն տանը չե՞ն ապրում նրանք, որ մեկը պատերազմի մասին է զգուշացնում, մյուսը ցանկանում կանանց երջանիկ տեսնել։
Հանկարծ ինձ չասեք` ի՞նչ վատ բան կա, որ ուզում է հայ կինը կենսուրախ լինի։
Երջանիկ և կենսուրախ լինելու համար պայմաններ են ստեղծում, ոչ թե սգավոր դարձնում, հետո էլ առաջարկում, որ ուրախ ապրեն։
Բայց ինչի՞ց ուրախանան առանձնապես արցախցի կանայք` նկատի ունենալով այս վերջին երեք ամսվա շրջափակումն ու մեր տարած զրկանքները։ Ուրախանան, որ երկիրը, իրենց տունուտեղը կորցնելու վտանգի տա՞կ են...
Հիշեցի 2020֊ի նոյեմբերի 10֊ը։ Երկրի վարչապետը, որ գլխավոր հրամանատարն էր, հայտարարում էր պատերազմը կանգնեցնելու, եռակողմ ստորագրության մասին, իսկ «Էրատո» կանանց խմբի «հրամանատարը» պայքարելու կոչ էր հնչեցնում։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 1039 անգամ