Ռուբեն Վարդանյանը կդառնա՞ այն առաջնորդը, որն իր հետևից կտանի ազգը. պոտենցիալի բացահայտման հրամայականը
2023-03-10 12:00:00

«Ապագա Հայկականը» առաջին համահայկական համաժողովի ժամանակ Արցախից տեսակապի միջոցով ելույթ ունենալով՝ Ռուբեն Վարդանյանն իր տեսլականն է շարադրել՝ կապված Հայաստանի ու Արցախի ապագայի հետ՝ շեշտադրելով ազգային արժեքների, նյութականի նկատմամբ իդեայի գերազանցության, հայ մարդու ունեցած պոտենցիալի բացահայտման կարևորոթյունը: «Առանց առաջնորդների, որոնք իրենց հետևից տանում են ազգը, ոչ մի բան չի փոխվելու»,- մասնավորապես՝ համոզմունք է հայտնել Վարդանյանը:
Իհարկե, դժվար է վիճել Ռուբեն Վարդանյանի առաջ քաշած թեզերի հետ, ուղղակի հարցն այն է, թե արդյոք նրա առաջ քաշած թեզերը կմնա՞ն ուղղակի թեզեր, թե՞ միսուրայուն կստանան մեր իրականության մեջ:
Մյուս կողմից՝ հարց է, թե այդ հարցում Վարդանյանն արդյոք մտադի՞ր է ակտիվ դերակատարություն ստանձնել, թե՞ կբավարարվի իր ներկայիս կարգավիճակով, որը, պետք է խոստովանել, չի կարող բացահայտել նրա ամբողջ ներուժը:
Այն բանից հետո, երբ պարզ դաձավ, որ Արայիկ Հարությունյանը ստորագրել է Վարդանյանի ազատման հրամանը, առաջնային հարցի վերածվեց այն, թե արդյոք վերջինս կնախընտրի լքե՞լ Արցախը, թե՞ մնալ այնտեղ ու սպասել իր ժամին: Հիմա կարծես Վարդանյանն ընտրել է երկրորդ տարբերակը , բայց փաստ չէ, որ Ադրբեջանի կողմից գործադրվող ճնշման շարունակականության կամ սաստկացման ֆոնին նա կմնա այնտեղ ու կփորձի անձամբ դառնալ այն առաջնորդը, որի մասին խոսել է համաժողովին:
Ունի՞ Վարդանյանը շանս՝ իրական դերակատարություն ունենալու Արցախում կամ Հայաստանում:
Դա կախված կլինի նրանից, թե ինչպիսի փուլ կթևակոխեն աշխարհաքաղաքական զարգացումները: Եթե Ռուսաստանը պահպանում է իր ներկությունն Անդրկովկասում ու հզորացնում այն, ապա Վարդանյանի շանսերն էապես մեծանում են ոչ միայն Արցախում, այլև Հայաստանում: Եթե դա տեղի չի ունենում, ու ՌԴ-ն լքում է տարածաշրջանը, ապա նրա հետ այն կլքի նաև Վարդանյանը՝ հայկական Արցախի վերջին էջը շրջելով:
Այս նյութը դիտել են - 1295 անգամ