Այսօր լրանում է Արցախի շրջափակման հարյուրերրորդ օրը 2023-03-20 13:16:00
Հարգելի հայրենակիցնե՛ր,
Այսօր լրանում է Արցախի շրջափակման հարյուր երրորդ օրը և սա արդեն անընդունելի եմ համարում։
Մենք բոլոր հայերս օր առ օր հետեվում ենք այն ամենին ինչ տեղի է ունենում և բոլորս հասկանում ենք, որ պայքարը անխուսափելի է, բայց շարունակում ենք սպասել ինչ ինչ հրաշքների։ Սա արդեն քաղաքականություն չէ, այլ ազգային խնդիր է, որին պետք ազգովի մոտեցում տանք։
Իմ լավ բարեկամներ,
սա այլևս մեր բորորի արժանապատվության և լինել չլինելու հարցն է, որը օր առ օր մեզ բոլորիս ավելի է խորացնում մի ճահճում, որից միայն միասնական ջանքերով կարող ենք դուրս գալ։ Ես հասկանում եմ ձեզ, որ անորոշությունը խեղդամահ է արել շատերիս վստահությունը, բայց հիմա դա պետք մի կողմ դնենք և ուս ուսի տված պայքարենք հանուն մեր օջախի, հանուն մեր հայրենիքի։ Անձնական և քաղաքական ամբիցիաները պետք է մի կողմ դրվի և ազգային արժանի հայորդիների միասնական ջանքերով պետք սատար կանգնենք Արցախին և մեր հայրենակիցներին։ Սա այլևս Համահայկական Ազգային Պայքար է և այս պայքարում պետք է բոլորս մեր ձեռքը մեկնենք ՀԱՆՈՒՆ ընդհանուր հաղթանակի։
Վաղվանից մենք սկսում ենք պայքարել հանուն բոլորիս հաղթանակի և հանուն Արցախի, նույն այն Արցախի, որի համար շատերս զոհաբերել ենք անգին կյանքեր։ Ես իմ որոշումը կայացրել եմ և աննահանջ ու անկոտրում գնում եմ հաղթանակի հետևից։ Մենք այսօր երկու ուղի ունենք, կամ պայքարում ենք հանուն մեր հայրենիքի, կամ հերթական անգամ ցեղասպանվում ենք նույն ոսոխի ձեռքով, ով հարբել է հայի արյունից։
Ես որոշում եմ ազատությունը և պայքարը։
Որոշումը ձերն է...
Ա.Վ.Վ.
Այս նյութը դիտել են - 931 անգամ