Ի բնե հանցագործը
2023-03-28 12:35:00
 Վովան լրագրողների հետ ճեպազրույցում հասցրել է բավական խոսուն կերպով հանրությանը հերթական անգամ ի ցույց դնել իր իրական էությունը՝ մի կողմից՝ հայտարարելով, որ բացարձակ անմեղ է, և ոչ ոք իրավունք չունի խորանալ այն խնդրի մեջ, թե որտեղից իրեն այդքան մեծ ունեցվածք, մյուս կողմից՝ վստահեցնելով, որ ինքն այսօր վատ վիճակում է ոչ թե այն պատճառով, որ ժամանակին ստորություններ ու թալան է արել, այլ` քանի որ չափից շատ է հանդուրժել անհանդուրժելիներին:
«Կարմիր կովն իր կաշին չի փոխում» հայտնի ասացվածքն իսկ և իսկ սրա մասին է:
 Վովան չի փոխվել, Վովան չի գիտակցել իր սխալները, նա մտադիր չէ վերանայել իր վարքագիծը՝ շարունակելով սեփական խնդիրներն իրենից դուրս որոնել: Եթե վաղն ինչ-որ հրաշքով Վովայի ձեռքում հայտնվեն իշխանական լծակներ, ապա, անկակսած, նա ոչ միայն կրկնելու է իր գործած հանցնանքերը, այլև է՛լ ավելի դաժան ու անմարդկային է գտնվելու հասարակության հետ՝ դրա ամեն մի անդամի մեջ իր համար թշնամի տեսնելով: Իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ եթե դատական պրոցեսի վերջնարդյունքում Վովան՝ այս ի բնե հանցագործը, մնա ազատության մեջ, ապա ներկայիս իշխանություններին կարելի կլինի լիարժեքորեն դավաճան հռչակել ու ազգի թշնամի:
Մնում է ուղղակի հուսալ, որ Վովան, այնուամենյանիվ, շուտով այլևս արևի երես է՛լ չի տեսնի՝ կյանքի մնացյալ տարիներն անցկացնելով ճաղավանդակների հետևում, եթե, իհարկե, ՔՊ-ական Հայաստանում կա որևիցե արդարություն:
Այս նյութը դիտել են - 1271 անգամ