Հայաստանի իշխանութիւնները նոյն անօրինական գործընթացն են վարում սփիւռքը ջլատելու համար
2023-04-04 22:02:00
Զարեհ Աճէմեան
Անօրինականութիւնն ու ապօրինի գործընթացները սկսեցին «թաւշեայ» գործողութեան յաջորդ իսկ օրուանից: Ժողովրդական շարժումը որ ակունք էր առել օրինականութեան ու քաղաքացիական իրաւունքների վերականգնման ժողովրդային պահանջի ալիքի վրայ, շատ շուտ պարզեց իր իրական երեսը երբ սկսան անօրինականութիւնների, դատական շինծու գործընթացներով քաղաքական հաշուեյարդարների, մուրճի ու ասֆալտի լեզուի կիրառման և բազում այլ դրուագներով, որոնք ապացուցեցին, որ սա ներքին բարեփոխումների խաբուսիկ լոզունքների տակ թագնուած առաւել յանցագործ մեխանիզմ է որ նոյն օլիգարխիկ համակարգն ի մեթպդներով պատրաստ է իր սեփական շահի համար ոչ միայն անտեսել օրէնքն ու քաղաքացու իրաւունքները այլ նաև հեշտութեամբ կարող է զոհել հայրենի հողն ու քաղաքացիների կեանքն ու գոյքը:
Անօրինականութիւնն ու ապօրինի գործընթացների իրագործմանը ականատես ենք երկրի բոլոր մակարդակներում, որոնք կարողանում են շարունակուել միմիայն այն պարզ պատճառով որ քաղաքական մի խումբ կարողացել է սուտ խոստումներով անմրցակից մեծամասնութիւն ապահովել Ազգային Ժողովում, այլապէս որևէ քաղաքակիրթ երկրում չէին հանդուրժուի նմանօրինակ օրէնքի բռնաբարութիւններ: Բաւական է միմիայն յիշատակել Ալեն Սիմոնեանի հայրենադարձ քաղաքացու վրայ թքելու փաստը: Որ դարձեալ կը մնայ անպատասխան շնորհիւ խորհրդարանական մեծամասնութեան թիմի սանձարձակ գործունէութեան:
Ապօրինի գործընթացների իրագործմանը ոչ միայն ականատես ենք երկրի բոլոր մակարդակներում, դատական, պետական գնումնրի, նշանակումների, երկրի ապահովութեան ու ինքնիշխանութեան հետ կապուած հարցերում և այլն, նման ապօրինի գործընթացների արդեն վաղուց ականատես ենք ՀՀ Սփիւռքի գործունէութեան մէջ:
Զարեհ Սինանեանը, նշանակուած է իբրև սփիւռքի յանձնակատար, իսկ հակառակ պաշտօնական յայտարարութեան և հենց Փաշինեանի կողմից ընդունուած և հրապարակուած օրէնքին (ՀՀ Վարչապետի Որոշումը ՀՀ Վարչապետի Աշխատակազմի Սփիւռքի Գործերի Գլխաւոր Յանձնակատարի Գրասենեակի Կանոնադրութիւնը Հաստատելու Մասին- 01.06.2019) որի համաձայն պէտք է զբաղուի «Հայաստան-սփիւռք արդիւնաւէտ գործակցութեան կառուցակարգի մշակումը և զարգացումը, սփիւռքի հայ համայնքների զարգացման համար բարենպաստ միջավայրի ձևաւորումն ու զարգացումը» կամ «Հայաստան-սփիւռք գործակցութեան, այդ թւում՝ հայրենադարձութեան ոլորտում ռազմավարական նախաձեռնութիւնների, ինչպէս նաև առաջարկութիւնների մշակումը…» զբաղւում է ամեն ինչով սփիւռքը երկպառակտելու ուղղութեամբ քան օրէնքով նախատեսուած իր պարտականութիւններով:
Իսկ բոլորին պարզ իրականութիւն է, որ Սինանեանը ինքը որոշող անձը չէ այլ սոսկ կամակատարն է այն «վարչապետի», որ դեռ 2018ին երբ արտերկրում հանդիպում էր ընդդիմադիր կուսակցութիւններին, դրանց շարքում ՀՅԴ ներկայացուցիչներին, ինքն իրեն հայութեան «փրկիչի» դերում էր ենթադրում և փոխարէն աշխարհում ընդունուած ձևին որով երկրների ղեկավարները կուսակցութիւններին են լսում ու նրանցից են խորհուրդ ուզում, փորձում էր դաշնակցութեանը դասեր տալ ու յիշեցնել «նախկինների» հետ մեր անցած ճանապարհը: Այսօր, նոյն վարչապետի կամակատար գործակատարը զարմանալի չէ, որ ոչ միայն չկարողացաւ «Հայաստան-սփիւռք արդիւնաւէտ գործակցութեան կառուցակարգի մշակման» գործում որևէ առաջխաղաց ապահովել այլ նաև հայութեան պատմութեան մէջ նախադէպը չունեցող թշնամական վերաբերմունք ստեղծեց Հայաստանի ու սփիւռքի միջև որի հետևանքով ոչ միայն ՀՀ Սփիւռքի Գործերի Գլխաւոր Յանձնակատարը որոշ համայնքներում ստիպուած է թագնուել համայնքի անդամներից և քաղտնագողի դռնփակ հանդիպումներով բաւարարուի Միջին Արևելքից մինչև Եւրոպական երկրները: ՀՀ իշխանութիւնների թշնամական վերաբերմունքը Սփիւռքի նկատմամբ այնքան է խորացել որ Հայ Դատի ու Հայաստանի Հանրապետութեան օգտին աշխատող մի շարք սփիւռքահայ գործիչների մուտքի արգիլուել է Հայաստան:
Զարմանալի չէ ուրեմն որ նոյն իշխանութիւնները սփիւռքը քանդելու իրենց նպատակի իրագործման ճանապարհին դիմեն նոյն անօրինական և ապօրինի գործելակերպին որով առաջնորդւում են երկրից ներս: Այսպէս օրինակ ԱՄՆում ՀՀ Հիպատոսի պաշտօնը զբաղեցրած Լիլիթ Մակունցը հետևելով ՀՀ Լոս Անջելըսի Հիւպատոսարանի պաշտօնեաների օրինակին հիւրընկալում է ՀՅԴից արտաքսուած և հեռացուած անհատներին, նկարւում և հիւպատոսարանի էջում յայտարարում, որ իբր հանդիպել է «ՀՅԴ Արևմտեան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտէի»հետ:

Մակունցի անօրինական քայլը Ուաշինքթընում շարունակութիւնն է նոյն անօրինական քայլերի որով այսօր իշխանութիւնը փորձում է Հայաստանում ճնշել ընդդիմութեանը:

Մակունցի նախաձեռնած քաղաքական ակտը բացայայտ վկայութիւնն է, որ ՀՀ իշխանութիւնները որքանով են միջամուխ սփիւռքի քայքայման գործընթացում, պատահական չէ, որ ցեղասպան Թուրքիոյ բարեկամութիւնը մուրացող իշխանութեան ներկայացուցիչները Ապրիլ 24ի նախօրեակին փորձեն իրենց նոր բարեկամին աւելիով հանգստացնել իր վաղեմի մղձաւանջից:

Այս բոլորի մէջ հետաքրքրականն այն է թէ այն փոքրաթիւ խաբուած անհատները, որ կուրօրէն խաղալիք դարձան մի քանի անձի արկածախնդրութեանը, արդեօք դե՞ռ չեն տեսնում թէ Արևմտեան ԱՄՆի կուսակցական ներքին շինծու հարցերի թելերը դեպի ուր են առաջնորդում:

Արդեօ՞ք բացայայտ չէ, որ Հայաստանի պետական մեքենան իր բոլոր միջոցներով փորձում է տկարացնել սփիւռքն ու ՀՅԴն սկսելով ԱՄՆ Արևմտեան շրջանից, որով յոյս ունի նոյնը տարածել բոլոր համայնքներում և յատկապէս Հայաստան, որ պէտք է ճնշի իր ամենայ լուրջ ընդդիմադիր կուսակցութեանը «խաղաղութեան» սցենարի վերջին սեպը ամրացնելու համար: 

oragark.com

 

[email protected]

4/4/2023

 
Այս նյութը դիտել են - 1011 անգամ