ՄԻ՞Պ, թե՞ ՔՊ-ի շնիկ2023-04-05 10:23:00
Լրագրողների համառ փորձերը՝ մեկնաբանություն ստանալու ՄԻՊ ՔՊ թեկնածու Անահիտ Մանասյանից, հաջողությամբ չեն պսակվել. նա, «խոսքը կտուրը գցելով», փաստացի հրաժարվել է Ալեն Սիմոնյանի՝ մարդու դեմքին թքելու փաստին գնահատական տալուց՝ հայտարարելով, թե փաստեր չունի:
Այս դրվագը գուցե շատերին ոչինչ չհուշի, բայց մի փոքր խորաթափանց լինելու դեպքում անհնար է մոտավոր պատկերացում չկազմել, թե ինչ է մեզ սպասվում, եթե ՀՀ ՄԻՊ դառնա Աննա Վարդապետյանի ընկերուհին, որ նաև նրա տեղակալն է: Իսկ սպասվում է այն, որ ՄԻՊ ինստիտուտը կարելի կլինի հուղարկավորված համարել, իսկ արդարության հույսն էլ՝ կորսված, եթե սույն մեծքթանի տիկինը բազմի ՄԻՊ-ի աթոռին, քանի որ միակ բանը, ինչով նա զբաղվելու է իր աշխատասենյակում, ալենսիմոնյանների թուքը սվաղելն է լինելու, ոչ թե հասարակությանը գործադիր ու դատական իշխանությունների հնարավոր ոտնձգություններից պաշտպանելը, այլ դրանք չնկատելը կամ արդարացնելը:
Ի՞նչ է նշանակում՝փաստեր չկան:
Ի՞նչ չեղած փաստերից է խոսում ապագա ՄԻՊ-ը, եթե Ալենի թքի թեմային ստիպված է եղել անդրադառնալ նաև Լևոն Տեր-Պետրոսյանը: Փաստեր, իհարկե, կան, բայց սույն տիկինը չի ցանկանում նկատել դրանք մի շատ պարզ պատճառով՝ իր հնազանդությունը իշխող ուժին ի ցույց դնելու ու սեփական ընկերուհուն ապացուցելու, որ չի փոշմանի՝ առաջադրելով հենց իր թեկնածությունը:
Ցավոք, ՄԻՊ-ի ինստիուտի կայացվածության հարցում Հայաստանը խայտառակ հետնապահ դիրքերում է աշխարհում, ինչը թերևս լավագույն ցուցանիշն է երկրում դատաիրավական համակարգի վիճակի, գործադիրի՝ հանրային արդարության ու օրենքի գերակայության խնդիրներին ունեցած իրական վերաբերմունքի:
Այս նյութը դիտել են - 1400 անգամ