Վովայիզմի վարակն անբուժելի է2023-04-08 21:45:00
Ժամանակին ոստիկանության փիառով շատ էր սիրում զբաղվել տխրահռչակ Գասպարյան Վովան, որը միլիոնավոր դոլարներ էր վատնում՝ հանրության մոտ իր ղեկավարած կառույցի մասին լավ, բայց միևնույն ժամանակ կեղծ տպավորություն թողնելու: Նա դա անում էր՝ քողարկելու այն փտախտը, որ տիրում էր ուժային այդ համարագի խորքում, որին բախվում էր ցանկացածը մեկը, ով դժբախտություն էր ունենում՝ ընկնելու ուժայինների ձեռքը:
Հեղափոխությունից հետո հույս կար, որ առնվազն Ոստիկանությունում վերջ կդրվի վովայաբարո գործելաոճին, ու դատարկ տեղը փիառվելու փոխարեն Ոստիկանութան ղեկավարությունը գործով կզբաղվի: Չանցած երկար ժամանակ, սակայն, պարզ դաձավ, որ «նոր Հայաստանի» Ոստիկանության միակ բանուգործի անունը քաղաքական իշխանությունների քաղաքակն շահերի սպասարկումն ու ֆիզիկական անվտանգության երաշխավորումն է, իսկ հանցագործությունների դեմ պայքարի դինամիկան ոչ միայն չի բարելավում, այլև էական հետընթաց է նկատվում:
Ապրիլի 7-ի տոնական միջոցառումներից անմասն չի մնացել նաև հայրենի Ոստիկանությունը ու հենց Հյուսիսային պողոտայում մի իսկական թամաշա է սարքել. ՆԳՆ Ոստիկանության նվագախումբը նվագել ու հայկական ազգային պարեր է պարել՝ յուրովի «զարդարելով» քաղաքի սիրտը:
Այս ամենը գուցե տարօրինակ չլիներ, եթե սա տեղի չունենար պատերազմում ջախջախված, հազար ու մի հոգսերի մեջ թաղված Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում՝ երկիր, որի սուվերեն տարածքները թուրքը օրեցօր տաշելով մաշում է՝ մեզ մի բուռ հող էլ չթողնելով:
Պարն ու նվագը գուցե տարօրինակ չդիտվեին, եթե հայրենի ոստիկանների ՕԳԳ-ն գոնե բավարար լիներ՝ հանցագործության կամ ասենք թմրանյութերի տարածման դեմ իրական կանխարգելիչ քայլեր ձեռնարկելու, եթե արդյունք ցույց տված լինեին, եթե բույսի վերածված չլինեին: Պարելու փոխարեն կարելի էր,օրինակ, գնալ սահման ու ասենք նույն Տեղ գյուղում թուրքի առաջն առնել, հետո գալ ու քաղաքի մեջտեղում պար բռնել:
Պարելուց առաջ նախ հերոսածին հայ մայրերին հարգել սովորեք ու հետո միայն անիմաստ շոուներ բեմադրեք՝ քողարկելու ձեր իսկ ստեղծած հանցավոր իրականությունը:
Դուք էլ հո Վովան չե՞ք:
Այս նյութը դիտել են - 855 անգամ