ՔՊ-ական պաշտոնյայի տարօրինակ պատասխանը. ի՞նչ կարող է անել ադրբեջանցին Հայաստանում2023-04-11 09:52:00
Տեղ համայնքի հատվածում հայ-ադրբեջանական փոխհրաձգության հետևանքով գրանցված զոհերի ու վիրավորների ֆոնին ՊՆ-ից հայտնել են, որ Հայաստան ներթափանցած ադրբեջանցի զինվորականներից մեկը, որը կորել էր, դեռևս չի հայտնաբերվել: ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել է, որ Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի զինվորականին գտնելու համար որոնողական աշխատանքները շարունակվում են:
Միևնույն ժամանակ չափազանց խոսուն է ստացվել ՔՊ-ական խմբակցութան առանցքային պաշտոնյա՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի արձագանքը՝ լրագրողների հնչեցրած հարցին ի պատասխան: «Դե էդ մեկ հոգու՝ Հայաստանում գտնվելու անվտանգային ռիսկերը տենց բարձր ես չեմ գնահատում», - ԱԺ-ում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում հայտարարել է Խանդանյանը՝ կոչ անելով որոնողական աշխատանքները գնահատելիս հաշվի առնել տեղանքի ռելիեֆը:
Խանդանյանի խոսքերում ամբողջությամբ արտացոլված է Հայաստանի պետության կամ քաղաքական ղեկավարության իրական վերաբերմունքը՝ տեղի ունեցողին:
Ադրբեջանցի զինվորականը Հայաստանում է, և հայտնի չէ, թե որտեղ է գտնվում կամ որ ուղղությամբ է շարժվում նա: Միանգամայն հնարավոր է, որ նա դիվերսանտ է, ով ծրագրել է երկրում ինչ-որ տեռորիստական ակտ իրականացնել՝ հարված հասցնելով Հայաստանին ներսից, որպեսզի ծրագրվող պատերազմի պայմաններում Հայաստանի դիմադրողականությունն է՛լ ավելի թուլանա:
Հազար ու մի բան կարելի է ենթադրել, թե ինչով կարող է զբաղվել ադրբեջանցի զինվորականը ՀՀ սուվերեն տարածքում, ինչպիսի վտանգ կարող է հասցնել պետութանը, քանի հոգու կարող է սպանել կամ հոշոտել՝ գոծնականում արտահայտելով իր հայատյացությունը:
Ահա այս վտանգների ֆոնին է, որ հնչում է խորհրդարանական առանցքային պաշտոնյա Խանդանյանի «հանգստացնող» հայտարարությունը, որ թերևս կարելի է առավելապես համարել ոչ կոմպետենտության հետևանք, եթե, իհարկե, բացառում ենք ժողովրդի զգոնությունը միտումնավոր կերպով թուլացնելու տարբերակը:Թուրքերին թերագնահատել պետք չէ: Չմոռանանք, որ հենց այդ թերագնահատման հետևանքով էր նաև, որ ծագեց 44-օրյա պատերազմը, այդ թերագնահատման հետևանքով էր, որ այսօր ադրբեջանցին ներխուժել է Տեղ գյուղ՝ սպանելով հայ զինվորներին ու ահաբեկելով բնակչությանը: Եթե արմատական քայլեր չձեռնակվեն ՊՆ-ի կողմից՝ բարելավելու ՀՀ սահմանների վիճակը, նոր հիմքերի վրա դնելու ՀՀ անվտանգային համակարգը, Հայաստանը դառնալու է թուրքի ոտքի կոխան, թշնամական ուժերի համար թեթև զբոսանքի վայր՝ այդ ամենից բխող հետևանքներով:
Այս նյութը դիտել են - 907 անգամ