Արտառոց միջադեպ է գրանցվել
2023-04-14 10:12:00
Երևանում հերթական արտառոց միջադեպն է գրանցվել ոստիկանի մասնակցությամբ. ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Երևան քաղաքի Նոր Նորքի ծառայողներից մեկը իրեն ամրակցված զենքը տվել է «Վեոլիա ջրի» աշխատակցին, որով էլ վերջինս ինքնասպանություն է գործել: Այսպիսով՝ ոստիկանն օգնել է քաղաքացուն հաշիվները մաքրել սեփական կյանքի հետ՝ փաստացի օժանդակելով ինքնասպանության ակտին:
Նման դեպք աշխարհի քանի՞ երկրում է գրանցվել, երբ ոստիկանը ոչ թե հետ է պահել քաղաքացուն ինքնասպանությունից, այլ սեփական զենքը հանձնել է նրան՝ դառնալով ինքնասպանությանն օժանդակող:
Ո՞վ է այդ ոստիկանը և ո՞վ՝ «Վեոլիայի» աշխատակիցը, կարծես դեռևս պարզ չէ, բայց ով էլ լինի այդ ոստիկանը, ինչ անուն-ազգանուն էլ կամ կոչում էլ ունենա, պետք է անհապաղ պատախսանտվության ենթարկվի՝ պետութան կողմից իրեն վստահված զենքը ինքնասպանության գործիք դարձնելու համար:
Տեղի ունեցածը ևս մեկ ավելորդ անգամ բացահայտում է, թե այսօր որքան է իջել Ոստիկանության մակարդակը, ովքեր են այնտեղ աշխատողներն ու ինչ պետք է սպասել, ըստ էության, քայքայվող այս համակարգից:
Տեսնես, եթե իշխանավորներից մեկը ոստիկանից զենք խնդրեր՝ ինքնասպանություն գործելու համար, կստանա՞ր ատրճանակը, թե՞ ոստիկանը ոտուձեռ ընկած կհամոզեր հետ կանգնել այդ մտքից ու շարունակել ապրել կյանքը:
Ինչո՞ւ պետք է իշխանավորներն ինքնասպանություն գործեն, եթե ժողովրդի հաշվին վայելում են կյանքի բարիքները:
Այս նյութը դիտել են - 1058 անգամ