Ի՞նչ փաստեց Ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ գրանցված միջադեպը2023-04-15 08:19:00
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ Ադրբեջանի դրոշի այրումը, որ հատկապես որոշ ՔՊ-ականների մոտ ի հայտ է բերել Ադրբեջանի ժողովրդի ու պետութան հանդեպ ունեցած ծածուկ սիրո ու մեծ հարգանքի նոպաներ՝ ստիպելով ներում աղերսել, հայերիս էլ՝ մարդակեր ցեղ ներկայացնել, ապացուցեց, որ հայրենասիրական ոգին դեռ ապրում է մեր մեջ, դեռևս լիարժեքորեն «Էրմենիսթանի» չենք վերածվել, թուրք-ադրբեջական խաժամուժի առաջ ծնկի չենք եկել, և բավական կլինի մի փոքր կայծ, որպեսզի կրկին վերագնտնենք աշխարհում մեր կոչումն ու հարկ եղած դեպքում Բաքվին հետ շպրտենք մինչ 2020-ի նոյեմբեր ունեցած սահմաններ:
Այս հանգամանքն էական է հատկապես այն պարզ պատճառով, որ մինչ ՀՀ իշխանությունները մեզ ամուր նյարդեր են մաղթում՝ չդիմակայելու ադրբեջանական սադրանքներին, հավատարիմ մնալու «խաղաղության օրակարգին» և այլն, Արամ Նիկոլյանի քայլը, որը յուրատեսակ ֆուրոր է առաջացրել Հայաստանում, գալիս է՝ փաստելու իշխանական այդ օրակարգի ձախողվածությունը: Չնայած արհեստականորեն լռեցվում են հայրենասերները, սակայն պատվախնդրութան ոգին արթուն է հայերիս հոգում ու, անկասկած, դեռ ստիպելու է աշխարհին ու թշնամուն մեզ հետ հաշվի նստել, վերականգնելու է հայ ժողովրդի աղճատված պատկերն օտարների շրջանում:
Ուղղակի հայ ժողովրդի խնդիրը ներկա պահին, ըստ էության, գեթ մեկն է՝ պետության համար հնարավորինս քիչ կորուստներով Նիկոլ Փաշինյանին իշխանությունից ազատվելը: Այն օրը, երբ դա տեղի կունենա, հայ ժողովուրդը կրկին կկերտի իր պատմության հերթական հաղթական էջը՝ սրբագրելով 2020-ի դավադրության արդյունքները:
Այս նյութը դիտել են - 1816 անգամ