Իշխանությունները հասկացել են, որ Հայաստանի հանձնումը սրբագործել չեն կարող
2023-04-21 12:45:00
 Եկեղեցի-ՔՊ-ական իշխանություններ բախումը նոր փուլ մտավ այն պահից, երբ կաթողիկոսն ուղերձ հղեց՝ արտահայտելով այնպիսի դիրքորշում, որը չէր կարող դուր գալ Նիկոլ Փաշինյանին: Ուղերձից պարզ էր դարձել, որ եկեղեցին չի պատրաստվում աչք փակել ՔՊ-ական հայրենադավության վրա՝ դիտարկելով նաև իշխանությունների հրաժարականի տարբերակը:
Եվ, ահա, սրան ի մպատասխան, ՔՊ-ականներից Մարիա Կարապետյանն էր ԱԺ-ում ելույթ ունեցել՝ ասենք հորդորելով եկեղեցուն մատաղի ավանդույթը փոխակերպել ու անթույլատրելի համարելով այն, որ եկեղեցին «ընդդիմախոսում է պետությանը», իսկ դրանից հետո էլ օրերս կաթողիկոսի հետ հանդիպման գնացած ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն է հայտարարել՝ իրավիճակը չի փոխվի. «Եկեղեցու պատմություն» առարկան կհանվի դպրոցներից:
Իշխանություներն ակնհայտորեն նեղվել են եկեղեցուց հնչաց սաստող ուղերձից ու հասկացել, որ որևիցե պարագայում չեն կարողանալու իրենց հայրենավաճառությունը սրբագործել: Բայց փոխարենը վերանայեն իրենց կողմից վարվող քաղաքականությունը, որոշել են օգտագործել պետական լծակներն ու է՛լ ավելի օտարացնել «նոր» հորջորջվող ՔՊ-ական Հայաստանը հոգևոր արժեքներից՝ ավելի անկաշկանդ կերպով իրագործելու օտարների հանձնարարականները:
Մի իշխանություն, որը օտար է սեփական ժողովրդին, հոգևորին, ավանդույթներին ու նորմալ մարդկային արժեքներին, չի կարողանալու երկար ձգել, քանզի ուղին, որը որդեգրվել է իշխանությունների կողմից, ինքնաքայքայիչ է ու անհեռանկարային: Ցավոք, բոլոր այս վտանգներն իշխանությունները հակված չեն հաշվի առնել կամ սեփական խղճի հետ խորհրդակցել, ինչի հետևանքով էլ դարձել են յուրատեսակ կամիկաձեներ, որոնց միակ առաքելությունը նույնիսկ սեփական կյանքի գնով շրջապատին ու աշխարհին վնաս հասցնելն է:
Եկեղեցին հայտարարել է, որ բաց է իշխանությունների հետ երկխոսության համար, սակայն ակնհայտ է, որ իշխանությունները հակված չեն՝ եկեղեցու հետ նստելու կլոր սեղանի շուրջ: Իսկ թե ինչու իշխանությունները հակված չեն երկխոսության պարզ է. հետապնդած նպատակներն են տարբեր:
Այս նյութը դիտել են - 3875 անգամ