Խայտառակություն՝ Երևանի Չարենցի անվան դպրոցում
2023-04-28 12:51:00
Քաղաքացիներն ահազանգել են այն մասին, որ Երևանի Չարենցի անվան դպրոցում ուսուցչուհին տարրական դասարաններից մեկում բաժանել է «Մաթեմատիկա» առարկայից թեստեր՝ թուրքերեն լեզվով. թեստերը թուրքական են՝ վերցված թուրքական կրթական ծրագրերից: Ուսուցչուհին, որը բաժանել է այդ թեստերը, չքմեղացել է, թե թեստերը դուրս են հանել համացանցից՝ իբր չնկատելով, որ դրանք թուքերեն են:
Իրականում ակնհայտ է, թե ինչ է տեղի ունեցել:
Քանի որ Հայաստանում իշխանությունները տանում են լատենտ թրքամետ քարոզչություն՝ փորձելով իբր բացել «խաղաղության դարաշրջան», գիտակցված կերպով հայ աշակերտներին է մատուցվել թուրքական թեստեր՝ ստուգելու երեխաների ու ծնողների, ասել է թե՝ հասարակության արձագանքն այդ խաղաղասիրական հնարքին, որը, կասկած չկա, մտահղացվել է ուղիղ ԿԳՄՍՆ-ում:
Եթե այս ամենից մեծ աղմուկ չբարձրանար, ապա կասկած չկա, որ հետայսու ևս ոչ միայն Չարենցի անվան դպրոցում, այլև երկրի բոլոր հանրակրթական օջախներում պարբերաբար թուրքերեն լեզվով ու թուրքերի հեղինակած թեստերն էին հայտնվելու՝ տարբեր առարկաներին վերաբերող:
Ահա այսպիսին է հայաստանյան մերօրյա իրականությունը, որը եթե չփոխվի, վաղը հայերենի փոխարեն թուրքերենն է դառնալու ՀՀ պետական լեզու:
Այս նյութը դիտել են - 936 անգամ