Զարեհ Սինանյանին Գերմանիայում խայտառակել են
2023-05-10 13:10:00
 Գերմանիայի հայերի հետ անցկացրած հանդիպումը Զարեհ Սինանյանի համար իսկական մղձավանջ է դարձել. մարդիկ նողկալով ստանդարտ, ոչինչ չասող ելույթից, Սինանյանի առաջ հարց են բարձրացրել՝ ո՞ւր են իրենց փողերը, ո՞ւր են Հայաստան ուղարկված գումարները, ո՞ւր է 150 մլն դոլարը, որ Սփյուռքը հավաքել-ուղարկել է Հայաստան պատերազմի օրերին: Առհասարակ ո՞ւր են գնում այն միջոցները, որոնք սփյուռքահայերը, իրենցից կտրելով, ուղարկում են Հայաստան, բայց որոնցից ստացվող օգուտն այդպես էլ չի շոշափվում:
Սինանյանն իր հասցեին հնչած մեղադրանքներին ոչինչ չի պատասխանել՝ ամբիոնից հետևելով տեղի ուենցող խառնաշփոթին: 
Չի պատասխանել գեթ մեկ պատճառով.
Սինանյանը չունի սփյուռքահայերի հարցերի պատասխանը:
Ավելի ճիշտ՝ ունի, բայց դե հո չի՞ կանգնելու ու ասի, որ դրանք կերել է ասենք Հայկակ Արշամյանը՝ փոխարենը պատերազմող հայոց բանակին այդ գումարով անհրաժեշտ բաներով ապահովելու: 
Ինչ վերաբերում է պատերազմից հետո կամ դրանից առաջ Սփյուռքից ուղարկված միջոցներին, ապա դրանք նույնպես մեջ-մեջ են արվել Սփյուռքի ինքնակոչ «առաջնոդների» կողմից, քանի որ ո՛չ նրանք, ո՛չ էլ ՀՀ իշխանություններն առանձնապես նպատակ չունեն՝ նորմալ երկիր կառուցելու: Հայաստանը նորմալ երկիր կարող է դառնալ միայն այն դեպքում, եթե վերագնահատվեն Սփյուռքի հետ առկա կապերն ու հարաբերությունների որակը, բայց քանի որ ՔՊ-ական իշխանության առաքելությունը մի փոքր այլ է, բնականաբար, որքան մեծ լինի Սփյուռքի հիասթափությունը Հայաստանից, այնքան իրենց լավ:
Փաստ է, որ աշխարհում չկա որևիցե հայկական համայնք, որի վերաբերմունքը Զարեհ Սինանյանի հանդեպ ջերմ լինի: Դա ինչ-որ բան, կարծում ենք, նշանակում է և չի կարող լինել պատահականության հետևանք:
Այս նյութը դիտել են - 1381 անգամ