Որդեկորույս ծնողների ցավն ու վիշտն աննկարագրելի է...2023-05-18 23:55:00
Որդեկորույս ծնողների ցավն ու վիշտն աննկարագրելի է, իսկ դրանից բխող ցանկացած արարք հասկանալի ու ինչ-որ տեղ արդարացված:
Այն որ Աշոտիկի հետ կապված միջադեպը էռատոյի ու նրա վարձկանների կողմից կազմակերպված բեմականացում էր անվիճելի փաստ է: Դա են ապացուցում Աշոտիկի որոշված ժամին որոշված վայրում առանց թիկնապահի ներկայանալն ու արդեն մնացածը վստահ տեսել եք տեսագրություններում:
Բայց ինձ համար միևնույն ժամանակ նույնքան անհասկանալի ու աններելի է որդեկորույս ծնողների վիշտն ու տառապանքը, որպես քաղաքական գործիք կամ ինչպես սիրում են ասել «տրիգեր» օգտագործելու ջանքը:
Ի դեպ, սա առաջին անգամ չէ, որ հիշյալ ծնողների ցավն ու վիշտը անհայտ շրջանակների կողմից քաղաքական միջոց է ծառայեցվում: Սեպտեմբերի 14-ին էլ նույն այս ծնողների ցավի ու վշտի թիկունքում թաքնված ինչ-որ քաղաքական կլաոուներ ժողովրդին աննպատակ փողոց հանեցին ու դրա արդյունքում տապալեցին նիկոլին իմպիչմենտի ենթարկելու նախագիծը, հետո էլ դա անամոթությամբ գցեցին ընդդիմության գրպանը:
Ինչ վերաբերում է Աշոտիկի հետ կապված միջադեպի հետագա զարգացումներին ենթադրում եմ թե դա լինելու հետևյալը:
Անկախ նրանից թե դատարանը կբավարարի տիկ. Գայանեին ազատ արձակելու համար ներկայացված երաշխավորությունները, թե՝ ոչ, Աշոտիկը հրաժարվելու է բողոքից, իսկ մայրը՝ էռատոն, շաբաթավերջին հերթական Գասպարյանի շարադրությամբ է հանդես գալու կրկնելով խաղաղության դարաշրջանի մասին իր հիմարությունները և իհարկե փորձելու է այլևս զոհեր ու որդեկորույս մայրեր չունենալու անհրաժեշտությամբ արդարացնել ամուսնու դավաճանությունը:
Ու հիշեցնեմ այս ամենը կատարվում է ու կատարվելու է Կոռնիձորում շաբաթ օրը կազմակերպվելիք մեծ հանրահավաքին զուգահեռ ու բնականաբար դրա միջոցով փորձ է արվելու ստվերի տակ առնել այդ կարևոր միջոցառումը:
Թե այս ամենից ով է ամենաշատը շահում՝ բացատրության կարիք չունի:
Ռոբերտ Մարգարյան
Այս նյութը դիտել են - 993 անգամ