Վերջին ժամանակներում իմ գրառումներից դիտավորյալ փախչող ապիկարներին առաջարկում եմ հեռանալ իմ ընկերությունից....2023-05-19 00:09:00
Լավ է, որ շատ չեն, բայց աչքիս առջև են նրանք։ Ուղղակի մի երկու խոսք այն եսապաշտներին, ովքեր սկսել են խույս տալ իմ գրառումներից։ Եվ ե՞րբ են խուսափում։
Երբ դատապարտում եմ հայրենիք
հանձնողներին։
Երբ գրում եմ երկրի ցավերից, որ վաղուց ներարկվել է մեր արյան մեջ, ու հանգստություն չունենք, երբ քնած թե արթուն այն ամենուր մեզ հետ է։
Երբ գրում եմ այն անարդարությունից, որին բախվում ենք ամեն օր։ Այն տարածական է` ներսից թե դրսից, շահամոլ աշխարհի անտարբեր հայացքի տակ։
Սա քննություն է` լավ ճանաչելու «դեմքերի»` իմ շուրջը, ինձանից հեռու, թաքստոցներից գլուխները մեկնած կամ տեսանելի մարմնով, բայց գլուխները թաքցրած...
Նկարներ հավանողների շքերթ եմ տեսնում ամեն օր, սեփական ես֊ը գերադասող վախկոտների...
Չեմ կարող չտեսնել «ինձանից հեռացողներին», որ կարդում են տողերս` իրենց հետքերը թողնելով ինձ մոտ։
Վաղուց տեսնում եմ նրանց, ովքեր իմ էջ մտնելով` մատնում են իրենց` «արդարանալով», թե գրառումներս տեսանելի չեն իրենց։
Վերջին ժամանակներում իմ գրառումներից դիտավորյալ փախչող ապիկարներին առաջարկում եմ հեռանալ իմ ընկերությունից, քանի ես չեմ հեռացրել իրենց։ Այդ տեսակին ես չեմ տարբերում հող հանձնողներից։ Հանդուրժել չկա, երբ հայրենիք ենք կորցնում։
Այդքանով հանդերձ` ես ամեն օր տեսնում եմ նրանց, ովքեր երկրի կսկիծը իրենց ներսում կրում են` թաքուն թե անթաքույց սրբելով իրենց արցունքները։
Շնորհակալ եմ իմ ընթերցողներին, հայրենիքը ամբողջ հոգով սիրողներին, այս երկրի ցավով տառապողներին...
Նրանք շատ են, հեռու թե մոտիկ կողքիս են միշտ, որոնց սիրում, հարգում եմ հենց իրենց անկեղծ հայրենապաշտության համար։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 1097 անգամ