Ոստիկանությունը դարձել է բռնության հիմնական աղբյուրը Հայաստանում
2023-05-19 14:52:00
Աշոտ Փաշինյանի գործով զոհված զինվորների ծնողների թիրախավորմանը հետևել է բռնությունն ու անօրինությունը, որ իշխանությունների հրահանգով կիրառել են ոստիկանական ուժերը: Ընդ որում՝ համացանցում տարածված տեսանյութերից ու ականատեսների վկայություններից հետևում է, որ ոստիկանությունն առանձնապես տարբերություն չի դրել իր կողմից բռնության ենթարկվող սուբյեկտների միջև. բիրտ ուժ է գոծադրել բոլորն նրանց հանդեպ, ովքեր փորձել են իրենց բողոքի ձանը բարձրացնել :
Սա նշանակում է մեկ բան՝ իշխանությունները չեն դադարել ու թերևս երբեք էլ չեն դադարելու բռնությունն ու ոստիկանական ուժը սեփական քաղաքական հենարանը սարքելու պրակտիկայից՝ անհամաչափ ուժ գործադրելով բոլոր նրանց վրա, ովքեր կհանդգնեն դուրս գալ համակարգի դեմ:
Դժվար չէ կռահել, թե ինչ կլինի ընդդիմադիրների հետ, եթե վաղը ցույցեր սկսվեն Երևանում կամ նաև մարզերում: Այս մթնոլորտում արդյոք իրակա՞ն է որևիցե փոփոխություն ակնկալելը կամ կարծելը, թե հնարավոր է փողոցային պայքարով իշխանություններին զրկել աթոռից: Առնվազը պետք է անհույս ռոմանտիկ լինել՝ նման բան մտածելու համար, քանի որ ՔՊ-ական իշխանությունը չունի ոչ մի բարոյական սահմաններ. պետք եղավ մարդ էլ կսպանեն ու կխոշտանգեն, միայն թե կարողանան լռեցնել բողոքի ձայնն ու քաղաքականապես մնան անձեռնմխելի:
Մյուս կողմից՝ ոչ պակաս էական հարց է այն, թե արդյոք այս մթնոլորտում ընդդիմությանը կհաջողվի՞ բավարար թվով մարդկանց կոնսոլիդացիա ապահովել, եթե անհնար է երաշխավորել որևէ ցուցարարի անվտանգությունն ու նույնիսկ կյանքի իրավունքը՝ նկատի ունենալով ցուցարաներին ցրելու ոստիկանների մեթոդները: Բանն այն է, որ ցանկացած մեկի համար նախևառաջ թանկ է սեփական կյանքն ու հետո միայն ուրիշինը կամ երկրի ճակատագրի հարցը: Եթե բողոքի ձայն բարձրացնելը մարդկանց կարող է կյանք կամ առողջություն արժենալ, ապա քանի՞սն են պատրաստ իրենց ունեցած ամենաթանկը դնել հարցականի տակ:
Ահա հենց այս հաշվարկով էլ թերևս իշխանությունները հրահանգել են ոստիկաններին բիրտ ուժ կիրառել, որ տեսնողները վախենան ու համապատասխան հետևություններ անեն:
Այս նյութը դիտել են - 1071 անգամ