Թող ներվի, բայց մեր ազգը «թամաշա» անելու համար խելքն իրենը չի.փաստաբան2023-05-19 14:02:00
Թող ներվի, բայց մեր ազգը «թամաշա» անելու համար խելքն իրենը չի։
Հարևանի տանը կռիվ կընկնի, ժողովրդի լեզվով ասած,կրակի վրա յուղ են լցնում։Հանրային հարթակում կհայտարարեն , թե այսինչ հայտնի անձն առերևույթ հանցագործություն է կատարել, հազար տեղից կգրեն, կգոռան՝ խաչել , «քառատել»:
Արձանագրում եմ. զինվոր կորցրած Մայրը, առավել ևս,Հայ Մայրը , ինչ որ առումով օրենքից դուրս է ։Քսան տարի մինուճարին պահել, մեծացրել, տվել է պետությանը ,փոխարենը ստացել է իր բալի մասունքը։Անգամ քարը, որ քար է ,ցավը տալիս են քարին, փշուր-փշուր է լինում , տալիս են մարդուն, հետը ապրում է ։
Այժմ Աշոտ Փաշինյանի մասով։
Ձեզանից յուրաքանչյուրը թող իրեն պատկերացնի Աշոտի տարիքին , իր էգոյով , բնավորության գծով ,ամբիցիաներով։Աշոտին մայր չի բերել, թե Աշոտը պատի ծակից է դուրս եկել։
Դեպք է ,տեղի է ունեցել։Սրա կամ նրա կողմից կրակի վրա յուղ լցնելով , հրահրելով այս կամ այն բարիկադից , կործանարար է լինելու երկուստեք։
Վերջին հաշվով գործ ունենք մինուճարին կորցրած, աշխարհից ու իր բախտից խռոված Մոր հետ։ Բա ուր եք ,հարևաններ, բարեկամներ իրավապաշտպաններ ու հոգեբաններ, վերջապես՝ առաքելական եկեղեցի։ Դեպքից անմիջապես հետո,Կրակի վրա յուղ լցնելուց ու սուր ճոճելուց զատ, այլ բան արե՞լ եք։
Ցանկանում եմ, որ դատարանը գտնվի իր բարձրության վրա և ծայրահեղ միջոց կալանքի որոշում չի տա , իսկ եթե տվեց, դա կլինի ոչ թե կալանք ,այլ՝ պատիժ, արդեն իրավական հարթակում կրակի վրա յուղ լցնելու գործառույթ։
Հարուցված քրեական վարույթի հետ կապված , Աշոտը կարող է զանգել ,գրել, պատրաստ եմ լինել նրա կողքին,տալ բարձր որակի մասնագիտական խորհրդատվություն ,նրա հետ միասին օգնել նախաքննությանը՝ տալու օբյեկտիվ գնահատական և երկու կողմերով էլ գալ այն գիտակցության,որ փորձությունից դուրս եկան արժանապատիվ։
Լևոն Բաղդասարյան,փաստաբան
Այս նյութը դիտել են - 1325 անգամ