Եթե Ոստիկանությունն է բարոյալքվել, բա հասարակությոինից ի՞նչ կարելի է պահանջել է՛լ …
2023-06-01 09:32:00
Քննչական կոմիտեից հայտնել են, որ Երևանի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի 4 քննիչ է ձերբակալվել՝ թմրանյութի ապօրինի շրջանառության կասկածանքով:
Սրանից բացի՝ համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է ՆԳՆ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետը հյուրանոցներից մեկում շաբաթներ առաջ ծեծի ենթարկել 16-ամյա անչափահաս մատուցողին, որի համար նա, ինչպես ՔԿ-ն է տեղեկացրել, պատասխանատվության չի ենթարկվել ու չի էլ ենթակվելու. զղչացել է:
Ի դեպ ՆԳՆ փոխնախարար Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ 2022-ին ունեցել են 10 ծառայողական քննություն, որոնց շրջանակներում 10 ծառայողի ազատել են աշխատանքից՝ թմրանյութ օգտագործելու համար:
Պատկերն օրեցօր անմխիթար է դառնում:
Կոչված լինելով պայքարել հանցագործությունների և, մասնավորապես, թմրանյութերի ապօրինի շրջանառության կամ թմրամոլոթյան դեմ՝ այսօր Ոստիկանությունն ինքն է հայտնվել այդ ամենի ճիրաններում: Եթե փոխնախարարը խոսում է 10-ի մասին, ապա դժվար չէ պատկերացնել, թե իրականում քանի տասնյակի է հասնում թաքուն բառիգների կամ թմրամոլ ոստիկանների թիվը Հայաստանում:
Մյուս կողմից՝ քրեականի պետի հանդեպ դրսևորած մեղմ վերաբերմունքը ևս խիստ քննադատելի պետք է դիտարկել ու կասկածելի, քանի որ անհասկանալի է, թե ինչպես կարող է նման բարձրաստիճան ոստիկանն իրեն թույլ տալ նման խայտառակ պահվածք կամ արարք, իսկ հետո շարունակել վայելել կյանքն ազատության մեջ: Ինչի՞ հետևանք է սա և կամ ինչի՞ կարող է հանգեցնել:
Հետևանք է ՔՊ-ական իշխանության ու ՀՀ ոստիկանության միջև ձևավորված հատուկ բնույթի հարաբերությունների, երբ մեկը մյուսից հայտնվել է փոխկախվածության վիճակում: Հայաստանն այսօր կատարյալ ոստիկանապետություն է, իսկ սա նշանակում է «բեսպրեդել»՝ հենց Ոստիկանությունում, ինչն էլ իր հերթին ընկած է երկրում գերաճ տված հանցագործությունների թվի աճի հիմքում:
Եթե Ոստիկանությունն է բարոյալքվել, բա հասարակությոինից ի՞նչ կարելի է պահանջել է՛լ …
Այս նյութը դիտել են - 1244 անգամ