Աշոտ Փաշինյանն ի ցույց է դրել իր չեղած արժեհամակարգը2023-06-05 14:35:00
Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը, դատարանում հայտարարել է, որ ինքը դեմ է, որ 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայանե Հակոբյանի խափանման միջոց տնային կալանքը փոխարինվի ազատությամբ։ «Լսելով պաշտպանական թիմին` այն տպավորությունն է ստեղծվում, թե ի դեմս Գայանե Հակոբյանի ու մյուս ծնողների, ակադեմիկոսների ու գիտնականների մասին է խոսքը։ Այս ի՞նչ մանիպուլյացիաներ են հնչում պաշտպանական կողմից։ Տիկին Գայանեն այն նույն անձն է, որ խոչընդոտում էր պաշտոնատար անձանց մուտքը «Եռաբլուր»։ Այս գործով նույնիսկ տնային կալանքը կարող է շատ ավելի մեղմ համարվել, և ճիշտը կալանքն է»,– հայտարարել է Աշոտ Փաշինյանը՝ ըստ էության, պահանջելով 4-8 տարով կալանավորել զոհվածի ծնողին:
Սա, իհարկե, խայտառակություն է և, ինչպես ասում են, երիտասարդին ոչ վայել պահվածք: Ընդ որում՝ հետաքրքիր է ստացվել Աշոտ Փաշինյանի «հիմնավորումը», որն այլ բան չէ, քան ապտակ՝ հերոսների ծնողներին ու նրանց փառապանծ զավակներին: Մասնավորապես՝ հարց է առաջանում՝ իսկ ինչո՞վ են զոհված հերոս տղերքի ծնողները պակաս ակադեմիկոսներից: Նրանք ոչ թե պակաս են, այլ շատ ավելի առավել են ոչ միայն ակադեմիկոսներից, այլև շատ-շատերից, քանի որ ծնել-մեծացրել են հայրիքի պաշտպաններին՝ սեփական երեխաներին գիտակցաբար նվիրելով հայրենիքի պաշտպանության գործին: Ակադեմիկոսը, ուսուցիչը կամ ուղղակի պորտաբույծ ջահելները գոյություն ունեն այս արևի տակ շնորհիվ այդ մարդկանց երեխաների թափած արյան՝ մի բան, որն ամեն կերպ փորձում է չնկատել իշխող խունտան:
Պաշտոնատար անձանց մուտքը «Եռաբլուր» արգելելն էլ լավ օրից չէ: Դա եղել ու մնում է միակ ձևը՝ սեփական բողոքն ու ցավն արտահայտելու՝ ցավ, որ բխում է պետության անտարբերությունից, որ հետևանք է ՔՊ-ական էլիտաների չեղած արժեհամակարգի այլասերման, երբ կյանքի իմաստ է հռչակվում փողն ու վավաշոտ ցանկությունների բավարարումը, իսկ պետության գոյությունը՝ համարվում անիմաստ:
Այս իմաստով Աշոտ Փաշինյանին կարելի է համարել ՔՊ-ական վերնախավի տիպիկ ներկայացուցիչ…
Այս նյութը դիտել են - 1093 անգամ