Ալեն Սիմոնյանը ծաղրել է մորը2023-06-06 10:38:00
«Ֆեյսբուք»-ի իր էջում ծննդյան օրվա առթիվ շնորհավորելով մայրիկին՝ բարեկրթության հականիշ դարձած ու սրա-նրա վրա թքելու մոլուցքով տարված Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել մորը «այն գիտելիքների, դաստիարակության ու մշտական սատարման համար», որ նա տվել է իրեն ու շարունակում է տալ՝ ի հեճուկս բոլոր դժվարությունների:
Բոլորն են թերևս հիշում ոչ հեռու անցյալում տեղի ուենցած այն սկանդալը, որի կենրտրոնում հայտնվել էր Ալենի մայրիկը, երբ ընդդիմության ցույցերից մեկի ժամանակ միջնանամատ էր ցույց տվել տան պատշգամբից ու թքել մարդկանց վրա:
Իհարկե, ոչ ոք չի մոռացել նաև Ալեն Սիմոնյանի շուրջ վերջերս խմորված հերթական սկանդալը, երբ մի ողջ երկրի ԱԺ նախագահը կում էր արել ու թքել իր դեմ բողոքող երիտասարդ տղամարդու վրա, ընդ որում՝ թքել էր այն բանից հետո, երբ հրամայել էր իր թիկնապահներն ոլորել տղամարդու ձեռքերը:
Բացի սա՝ ԱԺ-ում հայտարարել էր, թե ում վրա կուզի՝ կթքի և այլն: Բանը հասել էր նրան, որ ՀԱԿ-ն առաջ էր քաշել Սիմոնյանի պաշտոնազրկման անհրաժեշտությունը, և քիչ էր մնում՝ Ալեն Սիմոնյանը «բորդյուրին մնար»:
Այսքանից հետո հարց է առաջանում՝ արդյոք Ալեն Սիմոնյանի՝ հանրային կերպով սեփական մորն արված շնորհավորանքի տեքստը ծաղրի յուրատեսակ դրսևորում չէ՞: Ինչպե՞ս կարող է անբարեկրթության էտալոն դարձած բարձրաստիճան պաշտոնյան ինչ-որ մեկին շնորհակալություն հայտնել ստացած դաստիարակության համար: Ակնհայտ է, որ եթե Ալեն Սիմոնյանին մայրը դաստիարակած լիներ, տղան սրա-նրա վրա թքելով չէր ֆրֆռա, ԱԺ-ում էլ անթույլատրելի հայտարարություններով հանդես չէր գա՝ զղչման որևիցե նշույլ ցույց չտալով:
Բայց խնդիրն այն է, որ դաստիարակության հետ խնդիրներ ունի ոչ միայն Ալեն Սիմաոնյանը, այլև հենց նրա մայրը, քանի որ եթե ամեն ինչ տիկնոջ մոտ նորմալ լիներ, միջնամատը ցցած՝ վերևից չէր թքի որդու քաղաքակն օպոնոնտների վրա:
Արտակ Օհանյան
Այս նյութը դիտել են - 2288 անգամ