Քաղաքական ձերբակալությունների նոր ալի՞ք կբարձրանա2023-06-15 05:38:00
Ձերբակալվել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: ՔԿ տարածած հայտարարության համաձայն՝ նա ձերբակալվել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։
Անկախ ՀՀԿ-ի հանդեպ ունեցած վերաբերմունքից՝ չի կարելի չարձանագրել, որ Աշոտյանը ակտիվորեն պայքարողների թվում է եղել ու ցայսօր էլ, ըստ էության, շարունակում է մնալ այդպիսին: Աշոտյանը միշտ էլ աչքի է ընկել իր ակտիվությամբ, ՔՊ-ական իշխանության թույլ տված սխալների ակտիվ խարազանմամբ, ինֆորմացիոն դաշտում բավական ակտիվ աշխատանքով,որի շնորհիվ շատ բաներ հանրությանը պարզ են դարձել ու դեռ շարունակում են դառնալ:
Թե ինչ ընթացք կունենա Աշոտյանի ճակատագիրը, իհարկե, հետագան ցույց կտա, բայց տվյալ դեպքում ամենավտանգավորը հնարավոր տենդենցներն են: Արդյոք Աշոտյանը միա՞կն է լինելու, թե՞ Հայաստանում սկսվելու է քաղաքական ձերբակալությունների ծղթա՝ շինծու մեղադրանքներով:
Բանն այն է, որ Հայաստանն այժմ գտնվում է ճակատագական մի ջրբաժանի առաջ, երբ «մազից է կախված» թե՛ Հայաստանի գոյությունը, թե՛ Արցախի հետագան: Թուրքերը շտապում են «խաղաղության համաձայնագիր» կնքել հայկական կողմի հետ՝ այն հետագայում իմպլեմենտացնելու Հայատանի կենսական շահերի հաշվին: Կարճ ասած՝ նոր կապիտուլյացի են պարտադրում Հայաստանին՝ առնվազը Սյունիքը կուլ տալու հեռանկարով:
Իշխանութունների վրա մեծ ճնշում կա ներսում՝ ընդդիմության կողմից, ու չնայած առաջին հայացքից կարող է թվալ, թե պայքար չկա, բայց բավական կլինի մեկ կայծն իսկ,որ բռնկվի քաղաքական պայքարի հուրն ու կուլ տա ՔՊ-ական իշխանությանը: Իսկ այդ բռնկման գործում կարևոր դեր ունեն հենց Աշոտյանի նման դեմքերը, որոնց կողմից տարվող բացատրական աշխատանքը արթնացնում է ժողովրդին: Հաշվի առնելով այն, որ խաղաղության համաձայնագիր կոչվածը Նիկոլ Փաշինյանի համար կենաց-մահու հարց է, մեծանում է քաղաքական ձերբակալությունների նոր շարք սկսելու՝ ընդդիմությանը լռեցնելու նպատակով:
Իրականում եթե նույնիսկ բոլոր ընդդիմադիրներին էլ բանտեն, իշխանություներն ի վիճակի չեն լինելու կասեցնել սեփական գահավիժումը: Ժողովուրդը վաղուց է հասկացել՝ ովքեր են ՔՊ-ականնեը, ինչ ծրագրի տակ են մտել, ովքեր էին իրականում 2018-ի այն «ռոմանտիկները», որոնք կարողացան բոլորին խաբել:
Գ.Մ.
Այս նյութը դիտել են - 942 անգամ