Երբ հանգուցյալն անգամ դառնում է քաղաքական կապիտալի կուտակման միջոց
2023-06-26 14:04:00
Փորձելով «պղտոր ջրում ձուկ որսալ»՝ իշխանական պատգամավորները, արհեստականորեն խորհրդարանում թեժացնելով մթնոլորտը, միաժամանակ փորձել են շահարկումների առարկա դարձնել ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանի թաղման ու հոգեհանգստի թեման. ընդդիմության և որևէ ներկայացուցիչ չէր մասնակցել Խաչատրյանի հոգեհանգստին կամ թաղմանը, ինչպես նաև ընդդիմադիր պատգամավորներից և ոչ ոք ԱԺ սգո մատյանում ոչ մի գրառում չի կատարել:
Կիրակի Ալեն Սիմոնյանն էր մի ֆեյսբուքյան գրառմամբ աչքի ընկել՝ դատապարտելով ընդդիմության այսօրինակ կեցվածքն ու պնդել, որ ընդդիմադիրները բեռ են դարձել՝ ժողովրդի ու իրենց ուսերին: Եվ ահա հիմա մյուս ՔՊ-ականները, ակնհայտորեն ոգևորված Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառմամբ, թեման ակտիվորեն սկսել են արծարծել. իբր ա՛յ եթե ընդդիմադիր պատգամավորներից մեկը մահանար, ողջ ՔՊ-ն թաղմանն ու հոգեհանգստին ներկա կգտնվեր:
Բայց արդյոք բարոյականության սահմաններում տեղավորվո՞ւմ են իշխանությունների ջանքերը՝ այս ամենից շոու սարքելու ու իբր սեփական առավելությունն ընդգծելու:
ՔՊ-ականներն ակնհայտորեն Վիգեն Խաչատրյանի մահվան հարցը դարձրել են քաղաքական կապիտալի կուտակման միջոց՝ գիտակցաբար հատելով կամիր գծեր: Հայ իրականության կամ նորանկախ պատմության մեջ դժվար է մտաբերել նմանատիպ ևս մեկ դեպք:
Իշխանությունները հասկանում են, որ այն իրականությունը, որն իրենք են ստեղծել երկրում, չի կարող իրենց քաղաքական կապիտալ բերել, ուստի այս իրավիճակում մնում է միայն հակառակորդին սևացնելու տարբերակը՝ ցանկացած գնով: ՔՊ-ն իր համար Վիգեն Խաչատրյանի մահվան մեջ շանս է տեսել՝ հանրության աչքում մի փոքր բաձրանալու համար, ինչը թերևս ինքնախաբեություն է՝ հակառակ էֆեկտով, քանի որ միայն այն, որ հարցը դարձրել են քաղաքական շահարկման առակա,արդեն իսկ անհարգալից վերաբերմունք է մահացածի հանդեպ:
Այս նյութը դիտել են - 1061 անգամ