Դպրոցները փակվում են. ինչպիսի՞ աղետալի հետևանքներ դա կունենա2023-06-26 15:31:00
Իշխանությունները ներկայացրել են մի նախագիծ, ըստ որի՝ 100-ից պակաս աշակերտ ունեցող դպրոցները պետք է փակվեն: Այլ կերպ ասած՝ դպրոցները հերթական անգամ օպտիմալացնելու են, ինչը հղի է կատաստրոֆիկ հետևանքներով:
Առաջին պտուղը, որ քաղելու է մանկավարժական համայնքը, աշխատատեղերի կտրուկ կրճատումն է լինելու, երբ աշխատանքից դուրս են շպրտվելու առնվազը հարյուրավոր մանկավարժներ՝ հետագայում աշխատանք գտնելու զրոյական շանսով:
Հաջորդ պրոբլեմը պայմանավորված է լինելու հեռավոր, սահմանմեձ բնակավայրերում գործող կրթօջախների փակման հետևանքով սահմանային բնակավայրերում ծվարած բնակչության կրթության հետ:
Բանն այն է, որ Հայաստանի բազմաթիվ սահմանամերձ բնակավայրերում բավական նվազ է աշակերտության թիվը, իսկ եթե դպրոցները փակվեն, ապա չկա երաշխիք, որ հեռավոր գյուղերից մարդիկ ի վիճակի են լինելու հասնել ավելի հեռու վայրեր, ինչը նշանակում է անգրագիտության խրախուսում ու անկում:
Սահմանամերձ, հեռավոր գյուղական բնակչությանը, բայց հատկապես այդ բնակչության համեմատաբար երիտասարդ հատվածին մնալու է մեկ ելք՝ արտագաղթը՝ կա՛մ Երևան, կա՛մ արտերկիր, մինչդեռ ժամանակին հեղափոխություն անող հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիները հույս ունեին իշխանափոխության շնորհիվ մոռանալ պանդխտության ճանապարհն ու հայրենիքում ինքնադրսևորվելու հնարավորություն ձեռք բերել:
Այս նյութը դիտել են - 964 անգամ