Ամեն մի փաստաբան, փաստաբա՞ն է. ի՞նչ ցույց տվեց Արզաքանցյանի ասուլիսը
2023-06-29 12:50:00
Տիգրան Արզանքանցյանի՝ հունիսի 28-ի ասուլիսը, որը տեղի էր ունեցել նրա փաստաբանի՝ Գեորգի Մելիքյանի մասնակցությամբ, հաջողությամբ ի ցույց էր դրել ոչ միայն խեղկատակի վերածված այս «քաղաքական գործչի» վատ հայերենը, այլև՝ «փաստաբան» եզրույթի լայն դիապազոնը՝ փաստելով, որ ոչ բոլորն են իսկապես արժան այդ կոչմանը:
Խոսքը, մասնավորապես, այն դրվագի մասին է, երբ իր փաստաբանի լուռ ներկայությամբ Արզաքանցյանը ամոթանք է տալիս փաստաբան Լևոն Բաղդասարյանին՝ հայտնի Բլոգեր Վարդան Ղուկասյանին պաշպանելու համար ու ասում, որ պետք է նրան պաշտպանողներն ամաչեն նայել անգամ սեփական ընտանիքի անդամների աչքերին:
Փաստորեն՝ Արզաքանցյանը էթիկայի տեսանկյունից դրսևորել է խայտառակ վարք. փաստաբանին նույնացրել է վստահորդի հետ՝ «տակառ գլորելով» մի մարդու ուղղությամբ, որին ինքը չի էլ ճանաչում:
Ընդ որում՝ ապացույցների հարցում սա այնքան է առաջ ընկել նախաքննական մարմնից, որ այժմ փորձում է ինքն իրեն դրանից բարձր դասել՝ նախաքննական փուլում ֆեյք ապացույցներ ներկայացնելով, այն դեպքում, երբ հանրահայտ է, որ ո՛չ հեռախոսահամարը, ո՛չ էլ գրառումները Ղուկասյանին չեն պատկանում: Ինչ վերաբերում է Ղուկասյանի ձայնին, ապա այն վերցված-մոնտաժված է նրա լայվերից մեկից՝ մանիպուլացնելու ու Արզաքանցյանին իբր ճիշտ հանելու:
Արդյոք սա չի՞ խոսում Արզաքանցյանի փաստաբանի անձնական ու մասնագիտական որակների կամ ասենք «մասնագիտական սոլիդարություն» կոչված երևույթին նրա անհաղորդ լինելու մասին:
Կան որոշակի ինդիկատորներ, որոնք կամա-ակամա ի ցույց են դնում այս կամ այն մասնագետի որակները կամ ի հայտ են բերում անձի մարդկային հատկանիշները: Կոնկրետ այս դեպքը կարելի է նման ինդիկատոր համարել, որն ի ցույց է դրել այն հարցի կարևորությունը, թե փաստաբան ընտրելիս քաղաքացիներն ինչպիսի չափորոշիչներով պետք է առաջնորդվեն:
Թող ոչ ոք չկասկածի, որ եթե «Լև գրուպի» փաստաբաններից ցանկացածի ներկայությամբ նման միջադեպ տեղի ունենար, անպայմանորեն համապատասխան վերաբերմունք ու կեցվածք կդրսևորվեր ու վստահորդին կբացատրվեր, որ չի կարելի հատել կարմիր գծեր:
Բայց դե ամեն մի փաստաբանական գրասենյակ փաստաբանական գրասենյակ չէ, կամ էլ ամեն մի փաստաբան՝ փաստաբան:
Փաստաբան կարող են կոչվել շատերը, բայց նրանցից քչերն են իսկապես արժան իրենց այդ տիտուլին: Այդ իմաստով «Լև գրուպին» կարելի է դաշտում էտալոնային համարել, իսկ Լևոն Բաղդասարյանին՝ օրինակելի փաստաբան ոչ միայն այն պատճառով, որ դատարանում շահած գործերի քանակով այս թիմն առաջատարներից է, այլև՝ այն, որ երբեք իրենց մասնագիտական պատիվը գետնով տված չկան:
Ճի՛շտ փաստաբան ընտրեք…
Գ.Մանուկյան
Այս նյութը դիտել են - 5663 անգամ