Նիկոլ Փաշինյանի բարեկամն ու Միքայել Մինասյանի «թշնամին»
2023-07-07 19:21:00
Այս օրերին սկանդալի կենտրոնում հայտնված Գրիգոր Մինասյանը, սեփական կամքին հակառակ փողոցում հապճեպորեն պատասխանելով լրագրողի հարցերին, անդրադառնալով հանրային-քաղաքական շրջանակների մտահոգությանը, որ Սահմանադրությունն այսօր ոտնահարվում է, հայտարարել է՝ համաձայն չէ այդ դիտարկման հետ. ավելի ժողովրդավար Հայաստան մենք երբևէ չենք ունեցել:
Միքայել Մինասյանի եղբոր գնահատակններն առավել ցցուն են դառնում Կարեն Անդրեասյանի հրաժարականի վերաբերյալ փաստաբանների պահանջի ու մոտ օրերս այդ պահանջով ակցիա իրականացնելու մտադրության ֆոնին: ԲԴԽ-ն վերածվել է մեկ հոգու կամայական ցանկությունների կատարման օֆիսի, ինչը ոչ մի կերպ չի տեղավորվում ՔՊ-ական իշխանությունների հեղափոխական խոստումների տրամաբանության ծիրում:
Բայց չգիտես՝ ինչպես, Գրիգոր Մինասյանի համար Հայաստանն աշխարհի ամենաժողովրդավար երկիրն է հանդիսանում: Իր այդ գնահատականով Մինասյանը նույնանում է Նիկոլ Փաշինյանի հետ՝ ձուլվելով ՔՊ-ական իշխանական ամբոխին այնպես, որ այլևս հնարավոր չլինի տարբերել՝ ում արմատները մինչև ուր են հասնում:
Ցանկացած երկրում ժողովրդավարության մակարդակի չափման կարևորագույն ցուցիչը դատական համակարգի անկախության աստիճանն է:
Հայաստանում թերևս երբեք դատական համակարգն իշխանություններից այնքան կախված չի եղել, որքան՝ այսօր: Նույն Կարեն Անդրեասյանի կողմից ԲԴԽ-ում առաջ բերած քաոսը վառ վկայությունն է այն բանի, որ ժողովրդավարությունը Հայաստանում ժամանակի հետ միմիայն անկում է ապրում, իսկ թե այդ դեպքում Մինասյանն ինչու է Հայաստանը ժողովրդավար համարում, պարզ է. նա չի կարող սեփական ոտքերին կրակել ու Կարեն Անդրեասյանին դատապարտել, քանի որ նրա հանցակիցն է, ինչպես նաև՝ գաղափարակիցը:
Այս երկու գործիչների արմատները թեպետ գնում-հասնում են մինչև նախկիններ, բայց այսօր այնպես է ստացվել, որ այդ հանգամանքը նրանց չի խանգարել վերափոխվել ու փաստացի ՔՊ-ացվել: Հենց այդ հանգամանքն է, որ Մինասյանին ստիպում է հաճախ Նիկոլ Փաշինյանի փիառն անել՝ կամա-ակամա հարված հասցնելով Միքայել Մինասյանի իմիջին:
Այս նյութը դիտել են - 974 անգամ