Չգիտեմ ինչպես կարելի է գոռալ, որ հասկանան՝  իրավիճակն օրհասական է
2023-07-20 10:37:00
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Արցախում գտնվող սիրելի՛ հայրենակիցներ, շատ են ասում, որ ՀՀ-ում հանրությունը տեղեկացված չէ, թե ինչպիսի իրավիճակ է Արցախում, կարծես թե մենք Արցախում ենք միայն հասկանում, թե ինչ է կատարվում մեզ հետ և հասարակության մի փոքր հատված Հայաստանում և Սփյուռքում։ 
Սոցիալական ցանցերի արցախցի բոլոր օգտատերե՛ր և իրավիճակին իրազեկ սիրելի՛ հայրենակիցներ, սոցիալական բոլոր ցանցերում գրեք իրավիճակի մասին, ինչպես Դիանան է արել՝ նշելով ձեր ընկերներին։
Միգուցե առաջարկս միանշանակ չընդունվի, բայց էլ չգիտեմ ինչպես կարելի է գոռալ, որ հասկանան՝  իրավիճակն օրհասական է»։
Այս նյութը դիտել են - 986 անգամ