Այն պատկերացումն է, որ սպասում ենք, թե առաջինը, երկրորդը, երրորդը ովքեր կմեռնեն, ու մենք ո՛ր հերթում կլինենք2023-08-16 05:00:00
Հումանիտար ճգնաժամը այլևս ասված խոսք չէ, երբ արցախցիները կանգնած են աղետի առջև, սովին դեմ հանդիման, որը մեկի տուն շուտ կարող է մտնել, մյուսինը` ուշ։ Ամեն ինչ հաղթահարելի է, բայց ոչ ամիսներ շարունակ, ամեն ինչ չափ ու սահման ունի, բայց ոչ այդքան անտարբերությամբ, երբ մարդկային կյանքեր են վտանգված։
Այն պատկերացումն է, որ սպասում ենք, թե առաջինը, երկրորդը, երրորդը ովքեր կմեռնեն, ու մենք ո՛ր հերթում կլինենք։ Մենք սպասում ենք մեր մասին մահախոսական գրեն դեռ մեր ողջ եղած ժամանակ։ Մենք սպասում ենք չարագույժ բոթի մե՛ր հերթին, բայց հակառակ հացի հերթերին` չենք ուզում այն երբևէ մեզ հասնի։
Արցախում սովից մահվան դեպք ունենք։ Այս մեկին էլ աշխարհը կնայի, անտարբեր կանցնի։ Աստված չանի նոր գույժեր լսելի լինեն, երբ ՍՈՎԸ բառ չէ` ընդամենը թղթին հանձնած։
Թե քանի հազար ու քանի միլիոն կպակասեն, աշխարհի համար հոգ չէ, ընդամենը նոսրացում կդիտվի մարդկային խիտ շարքերի։
Թշնամին կդատապարտվի՞ մեզ սովամահության տանելու համար, երբ մշակված, կուռ դիվամագիտության կրողն է, թե՞ այդպես էլ աշխարհի խիղճը չի զարթնի` կանխելու Արցախի գլխին կախված աղետը։
Այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստն է, քննարկման է դրված Արցախի հումանիտար աղետը։ Այսքանից հետո դե արի հավատա այդ կազմակերպությանը...
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 667 անգամ