Կեսգիշեր է` ժամը 2֊ը։ Հացի փուռի հերթում եմ ժամեր շարունակ։ Դեռ պիտի մնամ կանգնած, որ նորից հաց թխեն։ Ամեն անգամ հաց թխելու ընթացքը մեկ ժամ տևում է, չեմ հիշում արդեն քանի այդպիսի ժամեր են անցել։
Ցուցակ գրող կինը ցանկացավ բացառության կարգով Ուսուցչուհուն հարգել` ցուցակի առաջին համարում տեղ տալով։ Չհամաձայնվեցի։ Զարմանալի էր, որ հացը վաճառում էին, բայց 40 համարի տակ Ուսուցչուհուն հաց չէր հասնում արդեն քանի ժամ։
Մենք ի՞նչ ենք ուզում, կարգ ու կանո՞ն, ումի՞ց, և կամ որտե՞ղ մնաց Ուսուցչի կարգապահությունը, երբ իրենից հետո եկածներից շատերը հաց գնեցին, բայց Ուսուցչուհուն հաց չհասավ, երբ նա իր օրինակով չցանկացավ կարգազանց լինել։
Մենք իրավունք ունե՞նք փոքրերից նեղանալ... Ինչու՞ մեր տված մշակույթը չի տարածվում մեծերի վրա։ Ինչու՞ ենք մենք այս օրին, մի՞թե նման սխալների կուտակումներից չեն այն մեծ սխալները, որի արդյունքում հայտնվել ենք այս վիճակում։
Այսպես երկիր չեն պահում, այսպես չեն պայքարում, այսպես հող չեն պաշտպանում։ Այսօր ես հասկացա` քանի դեռ մարդկային ես֊ը գերակա է, մենք դեպի կործանում ենք գնալու։
Կեսգիշեր է, մինչ նորից հաց թխեն, հացթուխ կինը աթոռ տվեց, որ նստեմ։ Շարեցի այս տողերը` հոգնած ոտքերիս հանգիստ տալով, բայց սրտիս զարկերն զգացնել տվին, որ ներսումս թանձրացած մի մեծ խռովք կա։

Նատաշա Պողոսյան