Սոված Արցախը դիմադրում է...
2023-08-30 11:55:00
Արցախը թեժ քննարկումների, թեժ սպառնալիքների, թեժ օգնությունների, թեժ բանավեճերի բեմահարթակ է դարձել, բայց ալյուրը մեզանից շատ մոտ է, մենք առանց հացի, աղը` մեզանից ոչ հեռու, բայց մեր ուտելիքը առանց աղի, ձեթը հեռու չէ մեզանից, մենք ձեթից զրկված...
Ինչու՞ է այդպես... Գերտերությունների բախման կիզակետ է դառնում Անդրկովկասը, թիրախում հայ ժողովուրդը, շրջափակման մեջ գտնվող սոված արցախցիները, որ գոյության պայքար են մղում` չցանկանալով թշնամու խարդավանքների զոհը դառնալ` հեռվից նայելով Հայաստանից և Ֆրանսիայից եկած օգնությանը։
Ինչպե՞ս կարող է արցախցին օգտվել նրանց մեկնած օգնությունից, երբ երկու անգամ ի ցույց դրեցին մարդու որս ադրբեջանական անցակետում ու հիմա առաջարկում են հումանիտար օգնություն` 40 տոննա ալյուրով։
Նրանք ի՞նչ նպատակ են հետապնդում` աշխարհին ցույց տալ մարդասիրության ցուցադրություն` ամիսներ շարունակ աղետի մատնած ժողովրդին պարտադրելով կեղծ խաղաղություն։
Նախապայմաններ, որոնց համաձայնվելու դեպքում կորցնում ենք մեզ, կորցնում երկիրը։
Սոված Արցախը դիմադրում է։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 737 անգամ