Սամվել Բալասանյանի որդին նշանակվել է Իրաքում ՀՀ դեսպան
2023-09-05 11:48:00
Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին`գործարար Միսակ Բալասանյանը, Նիկոլ Փաշինյանի առաջարկով նշանակվել է Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
Այս մասին հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Միսակ Բալասանյանին նշանակել Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բաղդադ)»,-ասված է նախագահի հրամանագրում:
Այս նյութը դիտել են - 2735 անգամ