Միացյալ Նահանգներում Հիլարի Քլինթոնը շարունակում է առաջնորդել դեմոկրատական թեկնածուների ցուցակը:
2016-02-23 09:00:00

Վերլուծաբանների կարծիքով, Հիլարի Քլինթոնի համար ավելի ու ավելի բարդ է դառնում նախագահի թեկնածուի համար պայքարում  դեմոկրատական կուսակցության ներսում իր առաջին դիրքը պահպանելու հանգամանքը։ : Նեւադայում անցած նախնական ընտրություններում Քլինթոնին հաջողվել էր ապահովել հաղթանակն ընդամենը 5 տոկոսի առավելությամբ:

«Ոմանք մեր հաղթանակը կասկածի տակ էին դնում, սակայն, մենք երբեք ձեր աջակցության մեջ կասկածներ չենք ունեցել», - ասել է Քլինթոնը:

Վերջին հարցումների համաձայն, Քլինթոնը վայելում է Միացյալ Նահանգների դեմոկրատների 47 տոկոսի աջակցությունը, մինչդեռ նրա հակառակորդ, Վերմոնթի սենատոր Բերնի Սենդերսին աջակցում է դեմոկրատների 42 տոկոսը: 

«Երբ դեմոկրատները հավաքվեն հուլիսին Ֆիլադելֆիայում՝ նախագահի թեկնածու ընտրելու, ԱՄՆ-ի պատմության մեծագույն քաղաքական անակնկալներից մեկի ականատեսը կդառնանք», - նշել է Սենդերսը: 

Հանրապետականների շրջանում պայքարը նույնքան անկանխատեսելի է: Գործարար Դոնալդ Թրամփը կրկին ապացուցել է առաջատար թեկնածուի իր տիտղոսը՝ հաղթանակ տանելով Հարավային Քարոլինայում: 

«Նախագահական ընտրապայքարում մասնակցելը հեշտ բան չէ: Ձեզ ասեմ, դա բարդ ու զզվելի բան է: Դաժան բան է, բայց նաեւ՝ հրաշալի բան է: Երբ հաղթում ես, հրաշալի է: Եվ մենք սկսելու ենք, սկսելու ենք հաղթել՝ հանուն մեր երկրի», - ասել է Թրամփը: 

Շաբաթվա վերջում դեմակրատները նախնական ընտրություններ են անցկացնելու Հարավային Քարոլինայում, իսկ հանրապետականները մրցակցելու են Նեւադայում:

Այս նյութը դիտել են - 1190 անգամ