Զարթնիր Հայ ժողովուրդ , Հայրենիք է վտանգված
2023-09-20 01:05:00
Արցախում ողջ գիշեր մղձավանջը շարունակվել է։ Մինչ այս պահը թշնամին կրակի տակ է պահում Ստեփանակերտն ու շրջանները։ Արնաքամ լինող Արցախն այսօր հերոսաբար կռվում է թշնամու դեմ, հայրենիքի օգնությանը սպասելով։ Մինչ մենք հապաղում ենք թշնամին թքելով աշխարհի երեսին ցեղասպանություն է իրականացնում ու, եթե այսօր մենակ թողնենք մեր քույրերին, եղբայրներին, ապա վաղը թշնամին կհասնի Երեւան։ 
Չկասկածեք, որ կհասնի։ Հետեւաբար վեր կանգնեք ձեր ամբիցիաներից, քաղաքական, կուսակցական շահերից ու համախմբվեք հանուն Հայոց պետականության պահպանման։
Զարթնիր Հայ ժողովուրդ , Հայրենիք է վտանգված։
Արսեն Արշակյան
Այս նյութը դիտել են - 639 անգամ