«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին ԳՄ նիստում Սերժ Սարգսյանը ոչինչ չի խոսել դաշնակցականներին տրվելիք փոխնախարարների պորտֆելների մասին: Իսկ ԱԺ արտահերթի օրը ՀՀԿ-ականներն արձանագրել են նրա զարմանքն ԱԺ նիստում ԲՀԿ ներկայացուցիչ Միքայել Մելքումյանի բարձրաձայնումից, թե էդ ո՞նց է լինում, որ իշխանությունը 5 հոգանոց խմբակցության հետ համագործակցում է, իսկ 30 հոգանոց ԲՀԿ-ի հետ՝ ոչ:
Հենց էդպես էլ ասե՞լ է, հետաքրքրվել է Սերժ Սարգսյանը: Նույն ԲՀԿ-ից մեզ տեղեկացնում են, որ շատ ծանր ու դժվարին «կռվի» արդյունքում են ստիպել ԲՀԿ-ականներին դեմ քվեարկել ՏԿԱԻՆ-ի բաժանման մասին օրինագծին. ԲՀԿ-ականները ցանկացել են քվեարկել այնպես, ինչպես ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, այսինքն՝ կողմ»:
Այս նյութը դիտել են - 1490 անգամ