«Հանրային ձայն» կուսակցությունը հայտարարություն է տարածել
2023-09-24 21:38:00
«Հարգելի ընդիմադիր կուսակցություններ՝
Հաշվի առնելով տարածաշրջանում՝ և մասնավորապես Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը, տեսնելով միջազգային հարաբերություններից անբողջովին անտեղյակ իշխանության վարած արտաքին քաղաքականությունն, որը նոր ռազմական ագրեսիայի վտանգի առաջ է կանգնեցրել Սյունիքին, կենսական անհրաժեշտություն է առաջանում գտնելու իրատեսական և հնարավորինս քիչ ցավալի դիվանագիտական լուծումներ, որոնք կչեզոքացնեն ադրբեջանա-թուրքական նոր ռազմական ագրեսիայի վտանգը Սյունիքի վրա։ Քանի որ Միջազգային հանրույթի համար Ադրբեջանի դեմ գործողությունները սահմանափակվում են միայն «մտահոգիչ» կոչերով և Հայաստանի դե-յուրե դաշնակից Ռուսաստանը սիրախաղի մեջ է մտել Թուրք-ադրբեջանական դաշինքի հետ, ստեղծված իրավիճակում կա երկու ճանապարհ։ 
1-ին ճանապարհ
—Պահպանելով Հայաստան-Իրան ցամաքային կապը, և դա համարելով Հայաստանի Հանրապետության կարմիր գծերից մեկը, ընդամենն 10 մետր լայնությամբ էստակադային ճանապարհի տրամադրում, որը պետք է ունենա 15 հոգուց բաղկացած մաքսային ծառայություն, որի Հայկական կողմում կանգնած կլինեն 3 Հայաստանի, 3 Իրանի և 3 որևէ ԵՄ երկրի մաքսային ծառայողներ, իսկ Ադրբեջական կողմում կլինեն Թուրքական և Ադրբեջանական 3-ական մաքսային ծառայողներ՝ իրականացնելու Էստակադային ճանապարհի վերահսկողությունն։ Էստակադային ճանապարհով պետք է բացառվի ցանկացած տեսակի զենքի, զինամթերքի և թմրանյութերի տեղափոխումը։ Հանդիսանալով դրա գլխավոր շահառուն՝ էստակադային ճանապարհի անբողջ շինարարությունն պետք է հոգա Ադրբեջանի հանրապետությունն, եվ դրա օգտագործման համար տրամադրի X գումար Հայաստանի Հանրապետությանն։
2-րդ ճանապարհ
Իրատեսական գնահատելով ՀՀ ռազմական ներուժը և դաշնակիցների բացակայությունն, Սյունիքի վրա սպասվող լայնածավալ պատերազմը դառնում է անխուսափելի և մոտ ապագայում այն տեղի ունենալու դեպքում Հայաստանի Հանրապետությունն կորցնելու է ոչ միայն Ադրբեջանն-Նախիջևանին կապող միջանցք, այլ նաև անբողջ Սյունիքի մարզը, տալու ենք հազարավոր զոհեր, ունենալու ենք տասնյակ հազարավոր վիրավորներ, իսկ հաջորդ ռազմական լայնածավալ ագրեսիայի վտանգի տակ ենք դնելու Գեղարքունիքը, Երևանն և ՀՀ այլ մարզերը։
«Հանրային Ձայն» կուսակցությունն գնահատելով ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը, ՀՀ ռազմական ներուժը, միջազգային հանրույթի «մտահոգված» կոչերը, դաշնակիցների բացակայությունն, ընտրում է 1-ին ճանապարհը, համարելով այն ստեղծված իրավիճակում դիվանագիտական հնարավորինս ամենաքիչ ցավոտ լուծումը։
Եկել է ժամանակը որոշում կայացնելու և դրանից խուսափումը և ընտրության չկատարումը Հայաստանի Հանրապետությանն կբերի աղետալի վիճակի։ «Հանրային Ձայն» կուսակցությունն առաջարկում է կազմակերպել քննարկում Հանրային Հեռուստաընկերության եթերում, հրավիրել բոլոր իրենց ընդիմադիր հռչակած կուսակցություներին և լսել նրանց կարծիքը թե՛ որ ճանապարհն են նախընտրում 1-ին թե 2-րդ, և որպես Հայաստանի Հանրապետության խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի տեսակետ ստեղծել ճանապարհային քարտեզ Հայաստանի Հանրապետության առջև ծառացած սպասվելիք նոր աղետը չեզոքացնելու համար»։
«Հանրային ձայն» կուսակցություն 
Այս նյութը դիտել են - 1071 անգամ