Ընդունում եմ այս մարտահրավերն անձնապես և հայտարարում եմ2023-10-06 01:31:00
Այս օրերին Աստծուց խնդրել եմ, որպեսզի չզրկի ինձ բանականությունից և առողջությունից։ Ափսոսում եմ, որ ռազմական մասնագիտություն չեմ ընտրել, վստահ եմ, ատամով Ռազմիկ կլինեի։
Իրավապաշտպանի հարթակն իմ թագավորությունն է, իմա, ոչ պակաս անօրինական Հայաստանում տասնամյակներ շարունակ իշխանության անօրինականությունների դեմ պայքարած ու անձանց խախտված իրավունքները վերականգնած գործերը։
Այսօր բաքվի զնդաններում մեր հայրենակիցներն են։ ադրբեջանը քաղաքական, ռազմական պատերազմ հայտարարելուց, հաղթելուց հետո, իրավական պատերազմ է հայտարարել, ինչը հաղթելուց հետո ողջ հայությունը դառնալու է ահաբեկիչ, իսկ Արցախն ու Հայաստանը՝ ահաբեկիչների որջ։ Մինչդեռ, ադրբեջանը միջազգային իրավունքի հետ առերեսվելով՝ խայտառակ պարտություն է կրելու։ Ընդունում եմ այս մարտահրավերն անձնապես և հայտարարում եմ։ Ողջ իրավական փչած փուչիկը պայթելու է։ Ամոթի խարանը հանելու սկիզբը դրված է։
Լև Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն
Այս նյութը դիտել են - 860 անգամ