Պարեկները փորձանք են դարձել արցախցիների գլխին2023-10-26 03:04:00
Արցախահայերի ողբերգական բռնագաղթը ջրի երես է դուրս բերել հայաստանյան ոստիկանության մաս հանդիսացող պարեկային ծառայության իրական դեմքը: Ճիշտ է՝ այնպես չէ, որ որևէ մեկի համար գաղտնիք էր նորհայաստանյան «նոու-հաու» դարձած այդ ծառայության էությունը, սակայն այն ինչ որ կատարվում է այժմ արցախցիների հետ պարեկների պատճառով,ուղղակի աննկարագրելի մի բան է:
Մասնավորապես՝ վայ պարեկների թիրախում են հայտնվել մեքենայատեր արցախցիները: Առիթը բաց չեն թողնում՝տուգանելու, ԱՊՊԱ պայմանագիր պարտադրելու, ու նույնիսկ դրսում մեքենա կայանելը դարձել է արցախահայերի համար խնդրահարույց: Կարող են առանց պատճառի մոտենալ մարդկանց մեքենաներին ու մի կլորիկ գումար «քերել» աղետյալ հայորդիներից՝ նրանց թուրքին վայել վերաբերմունք ցուցաբերելով: Միով բանիվ՝ մեքենայատեր արցախցիները դարձել են «տուգանքի մատերիալ»:
Ինչո՞ւ է այս ամենն արվում:
Երկու հիմնական խնդիր է սրանով լուծվում. մեկով փորձում են միլիցեքի համար եկամտի նոր աղբյուր հայթայթել աղետյալ արցախցիների գրպանի հաշվին, մյուս դեպքում լուծում են մեկ այլ՝ավելի գլոբալ խնդիր. իշխանությունների ձեռնտու չէ ավելի քան 100000 արցախցու՝ Հայաստանում տնավորվելը, ինտեգրվելը, քանի որ քաղաքական իմաստով առավել նախընտտրելի է դիտարկվում նրանց հեռացումն օտար ափեր: Դանով հնարավոր լինի նաև թեթևացնել ֆինանսական բեռը՝ խուսափելով ավելորդ բողոքավոր զանգվածից, որ քաղաքական իմաստով կարող է պրոբլեմ դառալ ՔՊ-ական իշխանության համար:
Ինչպես հայտնի է, պետությունը տառացիորեն գրոշներ է վճարում կամ գրոշներով է փոխհատուցում աղետյալ արցախցիներին. 50000-100000 միանվագ օգնությունը հատկապես տների գերբարձր վարձերի պարագայում, ուղղակի ծիծաղելի է: Անընդհատ տուգանելով ու, ըստ էության, հալածելով, պետութունը փորձում է իր տված փողերը այլ ուղիներով հետ բերել-լցնել տեղը, իսկ այդ ամենն արվում է բոլորին զզվեցրած ու հասարակության գլխին բալաստ դարձած պարեկային ծառայութան միջոցով:
Միլիցեքին չաղացնելուց բացի այս տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այդպես էլ ոչինչ չարեց՝ երկիրը վերածելով «տուգանքի մատերիալի»:
Գ.Մ.
Այս նյութը դիտել են - 1060 անգամ