Ռուսաստանն ու ԱՄՆ-ը համաձայնության եկան Սիրիայում ռազմական գործողություններն ընդհատելու շուրջ
2016-02-23 09:49:00

Համաձայնագրի շրջանակներում, Սիրիայի  կառավարական ուժերին սատարող Ռուսաստանը եւ Սիրիայի չափավոր ընդդիմությանը սատարող ԱՄՆ-ը  պատրաստ են համագործակցել։ Համաձայնագիրը չի ընդգրկում ՛՛Իսլամական պետություն՛՛ ահաբեկչական խմբավորմանը, ալ- Քաիդայի հետնորդ ալ Նուսրա խմբավորմանն ու բոլոր այն ուժերին, որոնք որակավորված են որպես ահաբեկչական ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից։ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կշարունակեն օդային հարվածներ հասցնել այս ուժերին։ ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը հրապարակեց  հինգ էջից բաղկացած համաձայնագիրը նախագահներ Օբամայի եւ Պուտինի հեռախոսային զրույցից հետո։ ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին  հայտարարեց Ռուսաստանի հետ կնքված համաձայնագրի մասին Սերգեյ Լավրովի հետ ունեցած  հեռախոսային զրույցից հետո։

՛՛Մենք այժմ ավելի մոտ ենք հրադադարի հաստատմանը, քան երբեւէ անցյալում՝՝,- հայտարարել է ԱՄՆ-ի արտգործնախարարը։  Այդուհանդերձ զինադադարի հաստատումը չի նշանակում պատերազմի դադարեցում Սիրիայում։

"Իսլամական պետություն"-ը շարունակելու է մարտնչել իր ինքնակոչ խալիֆաթի համար Սիրիայում եւ Իրաքում, ալ-Նուսրան  չի պատրաստվում դադարեցնել Ասադին գահընկեց անելու իր ջանքերը, քրդերն էլ շարունակելու են մարտնչել Դաեշի դեմ Թուրքիայի հետ առճակատման ներքո։

Համաձայնության շրջանակներում կգործի ՛՛հաղորդակցման թեժ գիծ՝՝: Անհրաժեշտության դեպքում կկազմվի նաեւ  աշխատանքային խումբ Ռուսաստանի եւ ԱՄՆ- ի գլխավորությամբ Սիրիրայում խաղաղության գործընթացին  նպաստող աշխատանքներ վարելու եւ կողմերից հաղորդագրություններ ստանալու նպատակով։

Այս նյութը դիտել են - 1396 անգամ