Հայաստանի սողացող թրքացումը. թուրքերը գրավել են Հ1-ը
2023-12-07 19:18:00
 
Հայաստանում բավական մեծ աղմուկ է բարձրացրել Հ1-ով հեռարձակվող «Հարցազրույց» հաղորդման վարող ոչ անհայտ Պետրոս Ղազարյանի տաղավարում հայտնված թուրքը: Թուրքիայի ամենաէրդողանամետ, իսլամամոլ TGRT հեռուստաընկերության միջազգային լուրերի բաժնի տնօրեն Էմրե Դիները, պարզվում է, մեծ հետաքրքրություն է առաջացրել Հ1-ի մոտ, և նրանք որոշել են Պետրոսի միջոցով խոսափող տրամադրել Էրդողանի քարոզչին, որ հատկապես հայտնի է իր հակահայ կեցվածքով. թե՛ 44-օրյայի ժամանակ, թե՛ դրանից առաջ ու հետո այս թուրքը մշտապես աչքի է ընկել իր հակահայ պրոպագանդայով:
Թե ինչը կարող էր պատճառ դառնալ՝ նման հակահայ արարծին ձայն տալու, կարելի է կռահել: Բացառված չէ, որ թուրքական իշխանությունները Նիկոլ Փաշինյանից ապացույցներ են պահանջել՝ փաստելու «խաղաղության դարաշրջանին» ունեցած նվիրվածությունը: Այս տեմպերով եթե շարունակվի, շուտով «Baku TV»-ի տնօրինությունն էլ Հ1-ի տաղավարում կհայտնվի՝ ներկայացնելով «Արևմտյան Ադրբեջան» իրենց վերադարձի վերաբերյալ կառուցած պլանները:
Պետք է հստակ լինի մեկ բան՝ եթե իսկապես Թուրքիան ցանկանում է հաշտվել Հայաստանի հետ, ապա դա կարող է տեղի ունենալ միայն Ցեղասպանության փաստի ընդունումից հետո: Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, իհարկե, լավ է, բայց երկու երկրների հանրությունները շարունակելու են միմյանց ատել այնքան ժամանակ, քանի դեռ Անկարան համարձակություն չի ունեցել՝ պատմական փաստերին ուղիղ նայելու: Իսկ սա նշանակում է, որ այս փուլում Դիների կարգի կասկածելի դեմքերին Հայաստանում տաղավար տրամադրելը միանշանակորեն պետք է դատապարտվի ու բացառվի:
Հետարքիր է՝ նա Հայատան է եկել ընդամեը Պետրոս Ղազարանին հյուրընկալվելո՞ւ, թե՞ իշխանավորներին ինստրուկտաժի ենթարկելու…

Այս նյութը դիտել են - 886 անգամ